Ցինդաոյում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի «Ծովային փոխգործակցություն-2026» զnրավարժnւթյունները
Ցինդաո նավահանգստում մեկնարկել են ռուս-չինական «Ծովային փոխգործակցություն-2026» զորավարժությունները։ Այս մասին հայտարարել են ռուսական և չինական կողմերից զորավարժությունների ղեկավարներ, կոնտր-ադմիրալ Սերգեյ Սինկոն և կոնտր-ադմիրալ Ցյու Վենշենը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (ԺԱԲ) ռազմածովային բազայի տարածքում։
Ռուսական կողմից զորավարժության ղեկավար, կոնտր-ադմիրալ Սերգեյ Սինկոն իր ելույթում ընդգծել է, որ ավանդական զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում և ուղղված չեն երրորդ երկրների դեմ։
Արարողությունից հետո երկու երկրների շտաբի սպաները և նավերի հրամանատարները սկսել են քննարկել ծովում մարտավարական գործողությունները և փրկարարական ու այլ խնդիրների կատարումը։

