ԵՄ-ի երկրները որոշեցին հավանություն տալ Brexit-ի հետաձգմանը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը
Եվրամիության անդամ 27 երկրները որոշել են հավանություն տալ Brexit-ի ամսաթիվը երեք ամսով՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելու Մեծ Բրիտանիայի առաջարկությանը: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
«ԵՄ-ի 27 երկրները պայմանավորվեցին հավանություն տալ Brexit-ը երեք ամսով՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելու Մեծ Բրիտանիայի առաջարկությանը»,-ասել է նա:
Տուսկի խոսքով՝ այդ «որոշումը պաշտոնապես կձեւակերպվի գրավոր ընթացակարգով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: