Բաժիններ՝

Հնդկաստանում երրորդ օրն է՝ փորձում են փրկել ջրհորն ընկած երեխային

Հնդկաստանի հարավում երրորդ օրն է՝ շարունակվում է երկամյա տղային փրկելու գործողությունը, որը 10 մետր խորություն է ընկել լքված նեղ ջրհորում, տեղեկացնում է BBC-ին:

Փրկարարները թթվածին են նեղմղում ջրհոր, սակայն աղտեղության պատճառով թթվածինը կարող է չհասնել այն խորությանը, որտեղ գտնվում է երեխան: Նաեւ փրկարարները ջրհորին զուգահեռ փորում են երկրորդ հորատանցքը: Երկու տարեկան Սուջիդ Ուիլսոնը 180 մետր խորությամբ ջրհորն է ընկել անցած ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 25-ին, երբ այլ երեխաների հետ խաղում էր փողոցում: Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի հարավի Թամիլ Նադու նահանգում:

Սկզբում երեխան հայտնվել է 10 մետր խորության վրա, սակայն անցած օրերի ընթացքում, փրկարարների տվյալներով, նա էլ ավելի խորն է ընկել: Տեղական թերթերի տվյալներով՝ երեխայի մայրն ինքն է փորձել փրկել նրան: Նա հատուկ պարկ է կարել, որպեսզի հասցնի երեխային եւ փորձել է ջրհոր մտնել՝ որդուն համոզելով լաց չլինել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս