Չինաստանում կինը ծննդաբերել է 67 տարեկան հասակում
Չինաստանում 67-ամյա կինն աղջիկ է ծնել 2,6 կիլոգրամ քաշով: Այդ մասին հայտնել է South China Morning Post-ը:
Հիվանդանոցում հաստատել են երեխայի ծնվելու փաստը, բայց մանրամասնությունները չեն ճշտել: Հրատարակությունը գրում է, որ նորածինը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Հղիության ամբողջ ընթացքում բժիշկները հետեւել են կնոջ առողջությանը:
Նշվում է, որ երեխայի հայրը փաստաբան է, իսկ մայրը՝ բուժքույր: Նրանք ունեն մեծահասակ որդի ու դուստր, ինչպես նաեւ մի քանի թոռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: