Անկարայում կայացել է Էրդողան–Ռյուտե հանդիպումը․ մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Հաղորդում է Anadolu-ն։
Բանակցությունները կայացել են Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովի շրջանակում։
Հանդիպումը տեղի է ունեցել նախագահական համալիրում՝ փակ դռների հետևում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

