Բաժիններ՝

Չիլիում վերստին հազարավոր մարդիկ են դուրս եկել բողոքի գործողությունների

Չիլիում շարունակվող բողոքի գործողությունների հետեւանքը վերստին դարձել են հրդեհներն ու կողոպուտները, բողոքներին մասնակցում են հազարավոր մարդիկ: Այդ մասին հայտնել է La Tercera հրատարակությունը: Սանտյագոյի կենտրոնի Իտալիայի հրապարակում տեղի են ունեցել ընդհարումներ ոստիկանության հետ, կանգնեցվել են բարիկադներ, հրկիզվել է մետրոյի կայարաններից մեկը, խոշոր հրդեհ է գրանցվել Սանտյագոյի կենտրոնի առեւտրական կենտրոններց մեկում, որը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել մի քանի ժամ անց: Հազարավոր մարդիկ են փողոցներ դուրս եկել նաեւ տարածաշրջաններում:

Օրինակ, Կոնսեպսիոնի նահանգում կոպոպտել եւ ավերել է ավելի քան 70 խանութ, Վալպարաիսոյում քարկոծել են 30 ավտոբուս, տուժել են ուղեւորներ: Չիլիի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտը հրապարակել է տվյալներ երկրում ծայր առած բողոքների ընթացքում տուժածների եւ ձերբակալվածների մասին. անկարգություններից 11 օր անց հիվանդանոցներում է գտնվում 1132 մարդ, նրանց կեսից ավելին՝ հրազենային վերքերով: Անկարգություններին մասնակցելու համար, իրավապաշտանների տվյալներով, ձերբակալվել է 3535 մարդ, ներառյալ 593 կին եւ 375 դեռահաս:

Իշխանությունների տեղեկատվությամբ, ընդհարումների ընացքում զոհվել է 19 մարդ, ներառյալ իրավակարգի ուժերի եւ պաշտպանության նախարարության հինգ աշխատակիցներ: Սկսած հոկտեմբերի 27-ից Չիլիի իշխանությունները երկրում վերացրել են բողոքների պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը: Չիլիում զանգվածային բողոքների սկսվելու համար, որ ոնք հաճախ վերածվել են ավերումների եւ անկարգությունների, առիթ է դարձել հոկտեմբերի սկզբին մետրոյով երթեւեկության գների աճը: Բնակիչները հանդես են գալիս արժանի անվճար կրթություն եւ առողջապահության ծառայություններ ստանալու անհնարինության, ցածր աշխատավարձերի եւ սակագների աճի դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս