Ոստիկանությանը հաջողվել է պարզել Լոնդոնի մետրոյում ահաբեկչական գործողության նախապատրաստման մեջ կասկածվողի ինքնությունը:
Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով ազատվելով Ադրբեջանի ճիրաններից մեկնել է Իսրայել, շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն անցնել ադրբեջանական մղձավանջի միջով:
Մեծ Բրիտանիայում սատկել է Նաթմեգ անունով աշխարհի ամենածեր կատուն, որը 32 տարեկան էր:
Բրիտանացի լրագրող Պոլ Մաքքլինը, որն աշխատում էր The Financial Times հրատարակությունում, կոկորդիլոսի զոհ է դարձել Շրի Լանկայում:
Իրաքյան Քուրդստանի խորհրդարանն իր գործունեությունը վերսկսել է երկու տարի դադարից հետո:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել որքան հնարավոր է արագ վերացնել Կատարի նկատմամբ էմբարգոն:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ﬔղադրել է Ռուսաստանին «ժողովրդավարական հարեւանների» գործերին ﬕջամտելու ﬔջ:
Մոսկվայում շտապեցին նաև Հայաստանում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու հարցում: Համենայն դեպս այդ մասին է վկայում հայ պատգամավորների, առաջին հերթին իշխող Հանրապետական կուսակցության արձագանքը Ռուսաստանի պետդումայի խոսնակի վերջնագրային առաջարկին: ՀՀԿ մամուլի խոսնակ, խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Սահմանադրության համաձայն հայոց լեզուն կա և կլինի Հայաստանի միակ պաշտոնական լեզուն նաև ապագայում:
«Արժույթը կարևոր է, բայց այն չի կարող երաշխավորել, որ մենք Եվրոպայում ուժեղ կլինենք»,- ասել է նա: Ընդսմին Մերկելն ընդգծել է, որ արժութային քաղաքականությունը պետք է կապակցվի տնտեսականի հետ: «Բայց տնտեսական քաղաքականությունը մեզանում միատարր չէ»,- արձանագրել է Մերկելը:
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 15-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ հանդես են եկել ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, ուղղակի բանակցությունների վերսկսման ճանապարհով կարգավորելու օգտին։
Պաշտպանությունը վիճարկել է գործարար Արամ Պետրոսյանի նկատմամբ կայացված դատավճիռը, որը 12 տարվա բանտարկության է դատապարտվել Մոսկվայի «Սիթի-բանկի» մասնաճյուղում պատանդներ վերցնելու համար:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը 2017 ֆինանսական տարում արտասահմանյան երկրներին ռեկորդային գումարի՝ 79,5 միլիարդ դոլարի զենքի մատակարարումների թույլտվություններ է տվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունից հետո քննադատության է ենթարկել բրիտանական իշխանություններին, իր կարծիքով, ահաբեկչության դեմ բավականաչափ խիստ պայքար չմղելու համար:
Պայթյուն է տեղի ունեցել Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում:
Սքոթլանդ-Յարդը հաստատում է, որ սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյի վագոնում պայթած առարկան ինքնաշեն պայթուցիկ սարք է եղել։
Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը Սերբիայի արտաքին քաղաքական գերակայությունն է:
Մեծ Բրիտանիայի վարչաետ Թերեզա Մեյը ցավակցություն է հայտնել Լոնդոնի մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում կատարված ահաբեկչության հետեւանքով տուժածներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Լոնդոնի ոստիկանությունն ահաբեկչություն է որակել այն պայթյունը, որը սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում, գնացքի վագոնում։
Սեպտեմբերի 25-ից Atlasglobal թուրքական ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթեր կատարել Մոսկվա-Ստամբուլ երթուղով:
Շուրջ քսան մարդ է տուժել Լոնդոնի մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունից:
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ «խոնարհաբար ընդունում է» իրեն Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) էթիկայի հանձնաժողովի նոր նախագահ ընտրելու փաստը:
Եվրամիությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձեւին համապատասխան, խստացրել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
«Դա հիմնված է այն փաստի վրա, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Սակայն Հայաստանն օգտվում է GSP+-ի արտոնություններից, և մեծ քանակությամբ ապրանքատեսակներ կամ մաքսատուրք չունեն, կամ շատ ցածր մաքսատուրքով են»։
Պայթյուն է որոտացել Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում, ինչի հետեւանքով այրվածքներ են ստացել մի քանի ուղեւորներ:
Կատալոնիայի իշխանությունները նամակ են ուղարկել Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյին եւ Ֆիլիպ Վեցերորդ թագավորին՝ կոչ անելով երկխոսություն սկսել ինքնավար մարզի իրադրությունը կարգավորելու համար:
Պերուի խորհրդարանն անվստահության քվե է հայտնել երկրի կառավարությանը, ինչը պարտավորեցնում է հրաժարական տալու ամբողջ կաբինետին՝ վարչապետ Ֆեռնանդո Սավալայի գլխավորությամբ։
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության եկամուտները, որը խալիֆայություն է հռչակել Իրաքի եւ Սիրիայի տարածքում, երկու տարում կրճատվել են հինգ անգամ:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը անհնարին է համարել ԿԺԴՀ-ի հետ երկխոսություն վարելը եւ սպառնացել է նրա լիակատար ոչնչացմամբ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կրկին երկարաձգել է երկրում արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագրի գործողությունը:
«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերիշխանությանը: Այս արժեքները գտնվում են նոր համաձայնագրի եւ մեր համագործակցության հիմքում»: