«Հաստատվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ը չեն ցանկանում պատերազմ տարածաշրջանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով վերջին տասնօրյակի ընթացքում Իրան-ԱՄՆ հարաբերություններում ստեղծված սրացմանը:
Համաշխարհային ռազմական ծախսերը 2019 թվականին գերազանցել են 1,8 տրլն դոլարը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է պնդել, որպեսզի Ռուսաստանից գազի մատակարարումներն իրականացվեն ներքին սակագներով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա օրերին իր դաշնակիցներին կոչ կանի դուրս գալ իրանական միջուկային համաձայնագրից:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին խիստ հիասթափված է այն բանից, որ իր թոռը՝ արքայազն Հարրին, եւ նրա կինը՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, հայտարարել են թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու եւ կա՛մ Միացյալ Թագավորությունում, կա՛մ Հյուսիսային Ամերիկայում ապրելու մտադրության մասին՝ դա նախօրոք չքննարկելով Բուքինգհեմյան պալատի հետ:
Իսրայելը չի պատրաստվում հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ ո՛չ իր տարածքից, ո՛չ էլ մեկ այլ երկրի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը՝ պատասխանելով հարցին, թե որոշ փորձագետներ պնդում են, որ Ադրբեջանը տարածք է տրամադրում իսրայելական զինուժին` ծավալելու հետախուզական գործողություններ Իրանի նկատմամբ, ինչը հաստատվել է նաև իսրայելական լրատվամիջոցներում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարևոր տեղ կզբաղեցնի ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահության օրակարգում:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «տեխնոլոգիական ճեղքման» է հասել հակահրթիռային պաշտպանության լազերային համակարգի մշակման բնագավառում։
Հունվարի 9-ին անհայտ սպիտակ փոշիով անանուն նամակներ են փոստով ուղարկել Բելգիայի վալլոնյան կառավարության մի քանի նախարարություններ:
Աբխազիայի նախագահի վարչակազմում պետական հեղաշրջման փորձ են որակել Սուխումում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ ընդդիմության կողմնակիցների գրոհը պետական հիմնարկությունների վրա։
Հռոմի Ֆրանցիսկոս պապն անհանգստացած է մերձավորարեւելյան տարածաշրջանում ստեղծված լարվածությունից, որն սպառնում է Իրաքի վերականգնման գործընթացին:
«ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններն այսուհետև բաժանվելու են երկու մասի՝ մինչև Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումը և դրանից հետո». վստահեցնում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը, ապա հավելում, որ դա առանցքային է լինելու երկու երկրների համար: Հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին:
Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ), ի թիվս այլ վարկածների, ուսումնասիրում է ռուսական արտադրության «Տոռ» զենիթային հրթիռով հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից թռչելուց հետո ուկրաինական Boeing-ի խոցումը:
Իրանի հյուսիս-արեւմուտքում առնվազն 19 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով: Այդ մասին հունվարի 9-ին հայտնել է ISNA գործակալությունը։
Նիգերիայի հյուսիս-արեւելքի Մոնգունո քաղաքում առնվազն 20 զինվոր է զոհվել եւ շուրջ հազար խաղաղ բնակիչներ են զրկվել օթեւանից զինյալների հարձակման հետեւանքով:
Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը բռնկել է դեռ մինչեւ գետնին բախվելը:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը նամակ է ուղարկել Անվտանգության խորհրդին, որում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը բացատրել է ինքնապաշտպանության նպատակով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթղթի տեքստը։
Նորվեգիայի Հարալդ V թագավորը հունվարի 8-ին հոսպիտալացվել է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ոգեշնչված է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հակմարտության ապաէսկալացիայի նշաններով:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) ցավակացություն է հայտնում Թեհրանի օդանավակայանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Այդ մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել հունվարի 9-ը սգո օր հայտարարելու մասին՝ Թեհրանում (Իրան) «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուկրաինական ավիահանրանավի աղետի կապակցությամբ:
Իսրայելցի քաղաքագետ-հրապարակախոս Ավիգդոր Էսկինը գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ Ջեֆրի (Ջեֆ) Հարիգյանին՝ ԻՀՊԿ «Ալ-Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության օպերացիայում՝ իր դերի համար։
ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր էջում գրում է. «Թրամփի «pragmatic» պատասխանը»:
«ԱՄՆ-Իրան առճակատումը, հնարավոր է, վերաճի տարածաշրջանային պատերազմի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի հետևանքներ կունենան Հայաստանի համար այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Իրան-ԱՄՆ հարաբերություններում:
Իրանի կողմից հունվարի 8-ին Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելու հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։
Անցյալ ամիս ես պատասխանեցի Պոլսո նորընտիր պատրիարք Սահակ Բ եպիսկոպոս Մաշալյանի՝ թուրքական թերթին տված հարցազրույցին, որում նա քննադատել էր ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը:
Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Հեն Պիլլուասը հայտնել է, որ իշխող կոալիցիան չի վավերացնի Ռուսաստանի հետ 2014 թվականի պետական սահմանի պայմանագիրը:
«Թրամփի հայտարարության բովանդակությունից շատ բան է կախված: Էսկալացիայից հնարավոր կլինի խուսափել, եթե մարդկային կորուստներ չլինեն, եթե կորուստներ լինեն, ապա ԱՄՆ մարտավարությունն այնպիսին է, որ մշտապես համարժեք են պատասխանում»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծմանը:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կարմրուկից մահացածների թիվը գերազանցել է վեց հազարը, ինչի մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
«Թեհրանը մտադիր չէ ԱՄՆ-ին կամ Boeing ընկերությանը փոխանցել Ուկրաինական միջազգային ավիաուղիների՝ այսօր Իրանում կործանված ինքնաթիռի սև արկղերը»,- հայտարարել է Իրանի Քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: