![](/banners/BeFunky-design.jpg)
Լոնդոնի ոստիկանությունը հայտնաբերել է մետրոյի պայթյունի նախապատրաստման մեջ կասկածվողին
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/lindon.jpg)
Ոստիկանությանը հաջողվել է պարզել Լոնդոնի մետրոյում ահաբեկչական գործողության նախապատրաստման մեջ կասկածվողի ինքնությունը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Sky News-ի թղթակցին:
«Անվտանգության ոլորտի աղբյուրները նշում են, որ տեսահսկիչ սարքերի օգնությամբ իրենց հաջողվել է պարզել պայթյունն իրականացնելու մեջ կասկածվողի ինքնությունը», – նշել է Լոնդոնի ոստիկանապետի տեղակալ Մարկ Ռուոլին:
Նախօրեին պայթյուն էր որոտացել Լոնդոնի մետրոյի «Պերսոնս-գրին» կայանում, տուժել է 29 մարդ: