
Բացառիկ տաղանդավոր և իմաստուն մարդ․ Պուտինը ցшվակցել է Տիգրան Քեոսայանի մшհվшն կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Տիգրան Քեոսայանի ընտանիքին և ընկերներին նրա մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլին։
Պուտինը Քեոսայանին անվանել է բացառիկ տաղանդավոր և իմաստուն մարդ։
Հիշեցնենք՝ 9 ամսվա կոմայից հետո 59 տարեկանում մահացել է հայտնի հեռուստահաղորդավար, կինոռեժիսոր և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանը։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։
Քեոսայանը հայտնի է նաև որպես սցենարիստ և դերասան։ Նա նկարահանել է «Խեղճ Սաշա», «Հովտի շուշան» և «Ղրիմի կամուրջ» ֆիլմերը։ Նա նաև վարել է «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ» և «Բավական է լռել» թոք-շոուները։
Հիշեցնենք, որ կլինիկական մահից հետո Քեոսայանը կոմայի մեջ էր ընկել։ Նրան հոսպիտալացրել էին դեկտեմբերի վերջին։