Մեծ Բրիտանիայում սատկել է աշխարհի ամենածեր կատուն
Մեծ Բրիտանիայում սատկել է Նաթմեգ անունով աշխարհի ամենածեր կատուն, որը 32 տարեկան էր: Այդ մասին հայտնել է Mirror հրատարակությունը: Շնչուղիների բորբոքում տարած կենդանին սաստիկ տանջվում էր սրտի անբավարարությունից, եւ նրա տերերը՝ Լիզ եւ Յան Ֆինլեյները, որոշում են ընդունել դիմել մահաբեր միջոցի:
Լիզը եւ Յանը կատվին իրենց այգում հայտնաբերել էին 1990 թվականին: Անասնաբուժական կլինիկայում որոշել են, որ Նաթմեգն այդ պահին եղել է արդեն հինգ տարեկան: Այդ ժամանակվանից ամուսինները երկար տարիներ չեն բաժանվել կատվից:
«Նա գիտեր՝ որտեղ իր համար լավ կլինի, եւ նա հատկապես սիրում էր իմ կնոջը: Նա մեր կատուն չէր, մենք էինք նրա մարդիկ, եւ նա երբեք թույլ չէր տալիս այդ մասին մոռանալ: Կարծում եմ՝ դա է նրա երկար կյանքի գաղտնիքը»,-հրատարակությանը պատմել է Յան Ֆինլեյը:
Նաթմեգից առաջ մոլորակի ամենածեր կատվի տիտղոսը պատկանում էր 30-ամյա Սքութերին՝ ԱՄՆ-ից, ինչի մասին ավելի վաղ հայտնել է New straits times հրատարակությունը: