Պատերազմել Բելառուսի իշխանության դեմ հնարավոր է միայն ընտրությունների ժամանակ: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է այսօր «Մոգիլևլիֆտմաշի» կոլեկտիվի հետ հանդիպմանը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
ԱՄՆ-ը դարձյալ պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ներկայացնելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների մանրամասները:
Թուրքիայում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան շրջանում օգոստոսի կեսին շուրջ 300 հազար մարդ առանց պարենի կմնա, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ներկայում վերահսկում է Իրաքի տարածքի 10 տոկոսից էլ ավելի քիչ տարածքը, երբ ավելի վաղ նրա վերահսկողության տակ էր գտնվում երկրի 40 տոկոսը:
Ավիափոխադրողներն արդեն արձագանքել են «Ռոսավիացիայի» որոշմանը: «Աերոֆլոտն» արդեն հայտարարել է, որ սկսել է տոմսերի վաճառքը դեպի Ստամբուլ և Անթալիա:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին պատրանք է անվանել Սիրիայում հակամարտող կողմերից մեկի ռազմական հաղթանակի հասնելու հնարավորության գաղափարը, հայտնում է Reuters-ը:
Fox News ամերիկյան հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Ռոջեր Այլզը լքել է իր պաշտոնը: Այդ մասին ասված է 21st Century Fox ընկերության մամուլի հաղորդագրությունում, տեղեկացնում է korrespondent.net-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ապահովել սահմանադրական կարգը, ինչպես նաև քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները, չնայած երկրում հաստատված արտակարգ դրության ռեժիմին, որը սահմանվել էր պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Միլիարդատեր Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է դառնալ ԱՄՆ նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից, հայտնում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է The Beatles խմբի անհայտ՝ It’s For You ձայնագրությունը:
Իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տառապում է հոգեկան խանգարմամբ:
ԱՄՆ Իլինոյս նահանգի Ջոլիեթ քաղաքում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա:
Բրազիլիայի դաշնային ձերբակալել է 10 հոգուց բաղկացած մի խումբ մարդկանց, ովքեր ամենայն հավանականությամբ պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում:
Հուլիսի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային:
Ֆրանսիական ոստիկանությունը հակաակաբեկչական օպերացիա է իրականացրել Փարիզի Արժանտեյ արվարձանում, հայտարարել են ոստիկանությունից, հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե տեղեկություն չունի այն մասին, որ Ռուսաստանն իբրև տեղեկացրել է Թուրքիայի նախագահին նախապատրաստվող ռազմական հեղաշրջման մասին, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները:
Իրանի անվտանգության ուժերը երկրի արևելյան շրջաններում կալանավորել են ահաբեկչական խմբավորման 40 անդամի, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի-Ֆազլին:
Լիբանանի բանակը շրջապատել է նավը, որը Թուրքիայից ժամանել էր Տրիպոլի քաղաքի նավահանգիստ, սահմանվել են անվտանգության բարձր միջոցառումներ, հայտնում է լիբանանյան NNA գործակալությունը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է, թե իշխանությունները ստուգում են ոստիկանների գործողությունների հաջորդականությունը Նիսում մարդկանց վրա հարձակման ժամանակ:
Հունաստանի Դեդեագաչ քաղաքում սկսվել է 8 թուրք զինվորականների նկատմամբ դատավարությունը, որոնք Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո երկրից հեռացել էին ուղղաթիռից, հայտնում է Anadolu գործակալությունը:
Շվեդիայում ավտոբուսի վարորդը հարձակվել է ուղևորի՝ սիրիացի փախստականի վրա՝ «ատում եմ ձեզ, անիծյալ խոզեր» բղավելով, հայտնում է The Local-ը:
Ֆլորիդայից ազդեցիկ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, որը նախընտրական արշավում մի քանի ամիս միլիարդատեր Դոնալդ Թրամփի հիմնական մրցակիցներից մեկն էր, հուլիսի 20-ին առաջին անգամ հանդես Է եկել նրա պաշտպանությամբ:
Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է: Արկերը պայթել են քաղաքապետարանի շենքի հարևանությամբ և քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ, հայտնում է «Ալ Մայադաին» հեռուստաալիքը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Դոնալդ Թրամփի դեմ Քլիվլենդում, որտեղ տեղի է ունենում Հանրապետական կուսակցության համագումարը, ակցիայի մասնակիցները փորձել են այրել ամերիկյան դրոշը, հայտնում է ABC News-ը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար ՖրանկՎալտեր Շտայնմայերը հորդորել է Թուրքիայի իշխանություններին երկրում պահպանել արտակարգ դրությունը միայն անհրաժեշտ ժամանակահատվածում և հնարավորինս շուտ այն դադարեցնել:
22 ներգաղթյալ է մահացել Միջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ, հայտնում է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Թուրքիայում զինվորականների պաշտոնաթողություններն ու կալանավորումները չեն թուլացրել երկրի զինված ուժերը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ֆրանսիայի Սենատն աջակցել է երկրի տարածքում արտակարգ ռեժիմի գործողության ժամկետը 6 ամսով երկարաձգելու որոշմանը, հայտնում է BFM TV-ն:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը պետք Է կարգավորված եւ խելամիտ գործընթաց լինի, հայտարարել Է Թերեզա Մեյը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ վարած բանակցություններից հետո Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում: