ՀԻՇԵ՛Ք. Այսօր ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է

21 տարի առաջ՝ 2004թ. փետրվարի 19-ին, Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով Բուդապեշտում մասնակցում էր անգլերենի դասընթացների ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, քնած ժամանակ կացնահարվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։

Ադրբեջանցի մարդասպանը ևս մասնակցում էր դասընթացին ու կանխամտածված սպանությունը կատարել էր սառնասրտորեն, լավ պլանավորված ձևով: Մի քանի տարի հունգարական բանտում պատիժը կրելուց հետո նա արտահանձնվեց Ադրբեջանին՝ Իլհամ Ալիև-Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան գործարքի արդյունքում, իսկ Բաքվում նրան դիմավորեցին որպես ազգային հերոսի՝ դրանից բխող բոլոր առավելություններով:

Դրանից հետո Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որը վերականգնվեց արդեն ՔՊ-ական իշխանության օրոք, առանց նախապայմանների:

Այսօր Գուրգեն Մարգարյանը կդառնար 47 տարեկան. Նա չապրեց իր կյանքի լավագույն տարիները, որ այսօր Նիկոլ Փաշինյանը մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հայաստանով ազատ երթևեկելու իրավունք տա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930