Բաժիններ՝

Շուրջ քսան մարդ է տուժել Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունից

Շուրջ քսան մարդ է տուժել Լոնդոնի մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունից: Այդ մասին հայտնել է LBC բրիտանական ռադիոկայանը: Բժիշկները պատահարի վայրից տեղափոխում են վնասվածքներ, մասնավորապես, այրվածքներ ստացած մարդկանց:

Բժիշկներից բացի, մետրոյի կայարան են ժամանել ոստիկաններ, հրշեջ հաշվարկներ, ինչպես նաեւ արտակարգ ծառայությունների ուղղաթիռ:

The Independent թերթը հրապարակել է այն առարկայի լուսանկարը, որում, հավանաբար, տեղի Է ունեցել պայթյունը: Խոսքը վերաբերում է մեծ պոլիէթիլենային փաթեթի մեջ գտնվող պլաստիկե դույլին, որից հաղորդալարեր են դուրս ցցված:

Բացառված չէ, որ պայթյունը կանխամտածված չէր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930