Պուտինը և Մակրոնը հանդես են եկել ԿԺԴՀ-ի շուրջ ուղղակի բանակցությունների վերսկսման օգտին
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 15-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ հանդես են եկել ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, ուղղակի բանակցությունների վերսկսման ճանապարհով կարգավորելու օգտին։
«Պետությունների ղեկավարները համակարծիք են եղել Կորեական թերակղզում լարվածության հետագա էսկալացման անթույլատրելիության, այս խիստ դժվարին իրադրությունը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, ուղղակի բանակցությունների վերսկսման ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության հարցում»,-հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը եւ Մակրոնը նաեւ քննարկել են Սիրիայի իրադրությունը, այդ թվում՝ ապաէսկալացման գոտիների ստեղծումը եւ այս երկրի իրադրության քաղաքական կարգավորումը: