![](/banners/BeFunky-design.jpg)
Ոստիկանությունն ահաբեկչություն է որակել Լոնդոնի մետրոյի պայթյունը, հայտնաբերվել է երկրորդ ռումբը
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/london-metro.jpg111.jpg)
Լոնդոնի ոստիկանությունն ահաբեկչություն է որակել այն պայթյունը, որը սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում, գնացքի վագոնում։
«Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական հրամանատարությունը հետաքննում է մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում տեղի ունեցած միջադեպը, այն հայտարարված է ահաբեկչություն»,-ասված Լոնդոնի ոստիկանության Twitter-ում:
Ինչպես հայտնել է Daily Express բրիտանիական թերթը, «Փարսոնս գրին» կայարանում հայտնաբերվել է երկրորդ ռումբը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, ներկայում սակրավորները վնասազերծում են գտնված պայթուցիկ սարքը:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ շուրջ քսան մարդ է տուժել Լոնդոնի մետրոյի գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունից: Բժիշկները պատահարի վայրից տեղափոխել են վնասվածքներ, մասնավորապես, այրվածքներ ստացած մարդկանց:
The Independent թերթը հրապարակել է այն առարկայի լուսանկարը, որում, հավանաբար, տեղի է ունեցել պայթյունը: Խոսքը վերաբերում է մեծ պոլիէթիլենային փաթեթի մեջ գտնվող պլաստիկե դույլին, որից հաղորդալարեր են դուրս ցցված: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատահարի կապակցությամբ հրավիրել է արտակարգ իրավիճակների «Կոբրա» կառավարական կոմիտեի հանդիպումը:
Ինչպես հայտնել է Դաունինգ-Սթրիթը, նիստը կկայանա սեպտեմբերի 15-ի օրվա երկրորդ կեսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: