Բաժիններ՝

Լոնդոնի մետրոյի վագոնում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործել

Սքոթլանդ-Յարդը հաստատում է, որ սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյի վագոնում պայթած առարկան ինքնաշեն պայթուցիկ սարք է եղել։

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ներում հայտնվել է առարկայի լուսանկարը, որն էլ ենթադրաբար պայթել է. դա մեծ պոլիէթիլենիային փաթեթ էր՝ ներսում պլաստիկե դույլով, որից դուրս էին ցցված մետաղալարեր: Ականատեսների տեղեկություններով՝ պայթյունի պահին առաջացել է մեծ հրագունդ:

Տուժածներից շատերն այրվածքներ են ստացել: Մյուսները տուժել են հրմշտոցից, որն սկսվել է պայթյունից վախեցած մարդկանց շրջանում: Լոնդոնի «շտապօգնության» ծառայությունը հաստատել է 18 մարդու հոսպիտալացումը, այդ թվում՝ երեխաների: Ինչպես հաղորդվում է Առողջապահության ազգային համակարգի կայքում, Լոնդոնի մետրոյում ինքնաշեն ռումբից տուժածների թիվը հասել է 22-ի:

«Շտապօգնությունը հիվանդանոցներ է տեղափոխել 18 տուժածների, եւս մի քանի մարդ բուժօգնության Է դիմել ինքնուրույն»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս