Բաժիններ՝

Պետդեպը հավանություն տվեց 2017 թվականին 79,5 մլրդ դոլար զենքի արտասահմանյան մատակարարումներին

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը 2017 ֆինանսական տարում արտասահմանյան երկրներին ռեկորդային գումարի՝ 79,5 միլիարդ դոլարի զենքի մատակարարումների թույլտվություններ է տվել: Սեպտեմբերի 14-ին այս մասին հայտնել է Defense News ամերիկյան ռազմական շաբաթահանդեսը, որը վկայակոչել է Պենտագոնի Ռազմական համագործակցության վարչությունը (ՌՀՎ):

«Այս տվյալները վկայում են մեր գործընկերների հետաքրքրության մասին այն արտադրանքի եւ ծառայությունների նկատմամբ, որոնք մենք առաջարկում ենք,- մեջբերում է անում շաբաթահանդեսը Ռազմական համագործակցության վարչության ներկայացուցիչ երրորդ կարգի կապիտան Փատրիկ Էվանսի խոսքից:

73 պարտավորագրերից, որոնք ՌՀՎ-ն համաձայնեցման է ուղարկել Պետական դեպարտամենտ 2016 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ ընթացիկ սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակամիջոցում, 17-ը կնքվել է 1 միլիարդ եւ ավելի գումարով: Դրանց թվում են Կատարի՝ 21,1 միլիարդ դոլարի F-15 կործանիչների, Քուվեյթի՝ 10,1 միլիարդ դոլարի F/A-18 կործանիչ-ռմբակոծիչների, Սաուդյան Արաբիայի՝ 3,51 միլիարդ դոլարի CH-47 «Չինուկ» ուղղաթիռների պատվերները: Միայն Մերձավոր Արեւելքի երկրներին բաժին է ընկնում 52 միլիարդ դոլար ընդհանուր գումարի 27 պարտավորագիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս