Համաեվրոպական մակարդակում Բաքվի ուղղությամբ բացասական մթնոլորտի տարածման միտումները թափով զարգանալու նախադրյալներ են փոխանցում:
«ԵԱՏՄ անդամակցությունը կարելի է մի քիչ ավելի հետ գցել, որովհետև այստեղ և՛ քաղաքական, և՛ ռազմաքաղաքական բազմաթիվ խնդիրներ կան լիարժեք անդամակցության համար, բայց ազատ առևտրի նման համաձայնագրի առկայությունը բնավ էլ չեմ բացառում»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կհանդիպեն Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակում:
ԱՄՆ-ի պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 20 տրիլիոն դոլարի նշագիծը:
12 հազարից ավելի ուղեւորներ են տուժել Air Berlin գերմանական ավիաընկերության ավելի քան 110 չվերթերի չեղարկման պատճառով:
Ուկրանայի ներքին գործերի նախարարությունում կարծում են, որ «Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ, Օդեսայի մարզային պետական վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին, որը սեպտեմբերի 10-ին հատել է Ուկրաինայի տարածքը, ներկայում ուկրաինական տարածքում է գտնվում անօրինականորեն, սակայն նրա ձերբակալման համար բավարար հիմքեր չկա։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը, որի 80 տարին լրացել է սեպտեմբերի 11-ին, ՏԱՍՍ-ում կայացած մամուլի ասուլիսում պատմել է, թե իրեն ինչ նվեր է մատուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
86 տարեկան հասակում Մեծ Բրիտանիայում վախճանվել է Թագավորական շեքսպիրյան ընկերության հիմնադիր եւ Ազգային թատրոնի նախկին գլխավոր ռեժիսոր սըր Փիթեր Հոլը, տեղեկացնում է BBC-ին:
Իսպանիայի իշխանությունները կոչ են արել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին՝ կազմակերպել ոչ թե անկախության հանրաքվե, այլ տարածաշրջանային նոր ընտրություններ եւ այդ կերպ իմանալ ինքնավարության բնակիչների տեսակետը:
Հայտնի դերասան Ժան Կլոդ Վան Դամի կրտսեր որդին՝ 21-ամյա Նիկոլաս Վան Վարենբերգն, ձերբակալվել է իր հարևանին դանակով սպառնալու և ապօրինի թմրանյութ պահելու համար:
Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքական ծառայությունը սեպտեմբերի 12-ին գործարկել է նոր կայք՝ «ԵՄ-ն ապատեղեկատվության դեմ» արշավի շրջանակներում Ռուսաստանի տեղեկատվական հակազդման համար։
ԱՄՆ-ի Փլեյնվիլ քաղաքում (Քոնեկտիկուտի նահանգ), Cessna 172 ինքնաթիռը կայանատեղում մխրճվել է ծառի մեջ տեղի օդանավակայանից ոչ հեռու:
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հստակ կարող ենք ասել՝ սկսված է երկրորդ սառը պատերազմը։ Առաջինը Սովետական Միության և ԱՄՆ-ի սառը բախումն էր, իսկ հիմա ՌԴ-ի և ԱՄՆ-ի սառը բախումն է, որը բավականին երկար ժամանակ տևելու է։ Հակառուսական սանկցիաներն ընդամենը դրա սկիզբն են»։
Ռոհինջա ազգության շուրջ 370 հազար բնակիչներ են օգոստոսի 25-ից ժամանել Բանգլադեշ: Այդ մասին Ժնեւում լրագրողներին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության մամուլի քարտուղար Լեոնարդ Դոյլը:
Առաջադրման փուլի ընթացքում (2017թ. մայիսի 29-ից սեպտեմբերի 8-ը) հայտեր են ուղարկվել 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից եւ Քենիայից: Առաջադրված թեկնածուների թիվն աճել է 100 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ, երբ առաջադրվել էին 254 թեկնածու՝ 13 լեզվով, 66 երկրից:
Կոլումբիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հաստատել է 2016 թվականի նոյեմբերին գերի ընկած ՌԴ և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանի մահվան մասին տեղեկությունը:
Կիպրոսի հարավային ափերին հետախուզական հորատման արդյունքում բնական գազի ոչ մեծ հանքավայր է հայտնաբերվել:
Հայաստան-Եվրամիություն նոր պայմանագրի կնքման համար խոչընդոտ չի լինի, քանիի որ այն պատճառները, որ խոչընդոտ հանդիսացան նախկինում, այլևս չկան: Այսպիսի տեսակետ այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի կնքման հավանականությունը:
«Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ են, և այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ ոչ թե ինչ-որ մեկի դեմ: Ինչ-որ մեկի դեմ բարեկամությունը բարեկամություն չէ»:
98 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի նկարիչ-մուլտիպլիկատոր եւ դիզայներ Կսավիե Ատենսիոն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր, ավելի ագրեսիվ ռազմավարության կիրառման հնարավորությունը:
Իսրայելում ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը նախազգուշացրել է այդ երկրի քաղաքացիներին սեպտեմբերի 20-ից սկսվող արձակուրդի ընթացքում խուսափել Թուրքիա և Սինայի թերակղզի մեկնելուց:
Գերմանիան զենքի վաճառքի վերաբերյալ Թուրքիայից եկող բոլոր դիմումների զգալի մասը սառեցվել են
Որքան մոտենում է նոյեմբերի 24-ը, երբ Բրյուսելում կայանալու է Արեւելյան գործընկերության համաժողովը, այնքան սաստկանում է Ռուսաստանի «պրեսինգը» մեր երկրի հանդեպ, քանի որ այդ համաժողովում նախատեսված է փաստաթուղթ ստորագրել ԵՄ-ի հետ: Դա շատ ավելի համեստ փաստաթուղթ է, քան Ասոցացման համաձայնագիրը, բայց ստորագրելու հեռանկարը, միեւնույն է, նյարդայնացնում է Ռուսաստանին:
Նյու Յորքում սեպտեմբերի 12-ին բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը: Առաջին նիստը կկայանա Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին) եւ կներառի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակի ողջույնի խոսքը, որը մինչ այդ զբաղեցնում էր Սլովակիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից ԱՄՆ-ի տնտեսության ընդհանուր վնասը կարող է հասնել 290 միլիարդ դոլարի:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները Brexit-ի շրջանակներում երկրորդ ընթեցմամբ ընդունել են Միացյալ Թագավորության տարածքում համաեվրոպական օրենսդրության չեղարկման մասին օրենքը, տեղեկացնում է BBC-ին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայում գերմանացի ևս մեկ զույգ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Հայաստան. հայացք դեպի ապագան» Մոսկվայի հայկական քաղաքագիտական ֆորումը, որը ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեպտեմբերի 7–ին «Պրեզիդենտ-Հոթելում», անդրադարձավ նաև Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի առաջիկա 100–ամյա հոբելյանին:
«Ահաբեկչական սպառնալիքը, որը հանգեցրեց 2001 թվականի սեպտեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմի սահմանման, պահպանվում Է,- ընդգծել Է վարչակազմի ղեկավարն ԱՄՆ-ի Կոնգրեսին հղած ծանուցման մեջ, որը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:- Ուստի ես անհրաժեշտ համարեցի, որ արտակարգ դրության գործողությունը շարունակվի նաեւ 2017 թվականի սեպտեմբերի 14-ից հետո»: