![](/banners/BeFunky-design.jpg)
Թիլերսոնը ﬔղադրել է Ռուսաստանին ժողովրդավարական հարևանների գործերին ﬕջամտելու ﬔջ
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/Capture_640x420.png)
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ﬔղադրել է Ռուսաստանին «ժողովրդավարական հարեւանների» գործերին ﬕջամտելու ﬔջ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պետքարտուղարը Ռուսաստանին դասել է այնպիսի երկրների շարքին, որոնք սպառնում են իրենց ժողովրդավարական հարևաններին:
«Այդպիսի երկրները հարձակվում են գործում ժողովրդավարության հիմքերի վրա՝ ﬕջամտելով ազատ և ժողովրդավարական ընտրություններին: Մենք աջակցում ենք ﬔր ժողովրդավարական գործընկերներին և աշխատում ենք ﬕասին պաշտպանվել հետագա ﬕջամտություններից», – ասել է պետքարտուղարը:
ԱՄՆ Կոնգրեսը ներկայٳմս անցկացնում է քննություն՝ Ռուսաստանի Դաշնության կողﬕց ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ﬕջամտության դեպքի վերաբերյալ: Ռուսաստանը բազﬕցս հերքել է ԱՄՆ-ում ընտրությունների վրա ազդեցություն ունենալու ﬔղադրանքները, իսկ Վլադիﬕր Պուտինի մամուլի քարտուղար Դﬕտրի Պեսկոﬖ այդ ﬔղադրանքները անվանել է «բացարձակապես անհիﬓ»: