Բաժիններ՝

Պան Գի Մունը կզբաղեցնի ՄՕԿ-ի էթիկայի կոմիտեի ղեկավարի պաշտոնը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ «խոնարհաբար ընդունում է» իրեն Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) էթիկայի հանձնաժողովի նոր նախագահ ընտրելու փաստը: Այդ մասին  հայտնել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը, երկիր, որի քաղաքացին է դիվանագետը: Պան Գի Մունն այդ պաշտոնում ընտրվել է սեպտեմբերի 14-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում՝ ՄՕԿ-ի 131-րդ նստաշրջանում:

«Խոնրահաբար ընունում եմ ՄՕԿ-ի էթիկայի հանձնաժողովի նախագահ նշանակվելը, եկեք միասին ջանքեր գործադրենք, որպեսզի օգտագործենք սպորտի անսահման հնարավորությունները եւ ստեղծենք այնպիսի աշխարհ, որտեղ հարգվեն եւ պաշտպանվեն մարդու իրավունքները»,- մեջբերում է Հարավային Կորեայի ԱԳՆ-ն Պան Գի Մունի խոսքը:

Պան Գի Մունը ՄՕԿ-ի էթիկայի հանձնաժողովը կղեկավարի մինչեւ 2021 թվականը: Նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցրել է 2007 թվականից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930