«Վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Գերմանիա) եւ Իրանի նախարարական հանդիպումը՝ նվիրված Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի իրականացմանը, սեպտեմբերի 20-ին կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել «2018 թվականի ազգային անվտանգության կարիքների համար ԱՄՆ-ի բյուջեի օրենքի» նախագծին։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկրորդ հանդիպումը կանցկացնեն Նյու Յորքում։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը սեպտեմբերի 18-ին հավանություն է տվել այն նորմային, որը Միացյալ Նահանգների ֆեդերալ գերատեսչություններին արգելում է օգտագործել Ռուսաստանի «Կասպերսկու լաբորատորիայի» ծրագրային ապահովումը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը սեպտեմբերի 18-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ քննարկել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի հատարումը, որը կնքվել է 2015 թվականին։
«Մարիա» փոթորիկը, որը մոտենում է Կարիբյան ավազանի կղզիներին, հասել է առավելագույն հինգերորդ կատեգորիային:
Իրաքյան Քրդստանում հանրաքվեի հետաձգման մասին որոշման ընդունումը միջազգային երաշխիքներ է պահանջում, որ Բաղդադը պատրաստ է բանակցություններ վարել տարածաշրջանի անկախության շուրջ, որպիսիք նա դեռեւս չի ստացել:
10 կետից բաղկացած փաստաթղթի տեքստը զետեղված է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կայքում։
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճը սեպտեմբերի 19-ին սկսվում է պետությունների ավելի քան 130 ղեկավարների և արտաքին գործերի ավելի քան 100 նախարարների մասնակցությամբ։
Դուբայում բացվե լէ լիովին ավտոմատացված «խելացի» ոստիկանական տեղամաս:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ լինելը չի խոչընդոտում Հայաստանի՝ Եվրամիության հետ (ԵՄ) հարաբերություններին և համագործակցությանը: Ավելին, նա նշեց, որ այս տարի Հայաստանի արտահանման աճի տեմպերը ԵԱՏՄ ավելի ցածր է, քան՝ ԵՄ:
«Հավաքագրում Ջիհադի համար» ֆիլմը բացահայտում է, թե ինչպես են ծայրահեղական ջիհադիստները երիտասարդներ հավաքագրում ԴԱԵՇ-ի համար:
Աշխարհում կաշառքների տարեկան ծավալը կազմում է մինչեւ 2 տրլն դոլար:
Կիպրոսի Հանրապետության կառավարությունը 2013 թականից ի վեր ավելի քան 4 միլիարդ եվրոէ ստացել Եվրամիության անձնագրերի վաճառքից, այդ թվում՝ ունեւոր ռուսաստանցիներին եւ ուկրաինացիներին վաճառելուց:
ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում՝ Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճերի շրջանակներում սեպտեմբերի 21-ին կանցկացվի Սիրիային նվիրված բարձր մակարդակի միջազգային հանդիպում:
«Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գտնվող Հայաստանն անկախության տարիների ընթացքում կարողացել է դիմակայել շատ ծանր մարտահրավերների՝ պահպանելով տարածքային ամբողջականությունը և սատար կանգնելով Արցախի ժողովրդի արդար պայքարին»:
Ատլանտյան օվկիանոսում ձեւավորված «Մարիա» փոթորիկն ուժեղացել է մինչեւ երկրորդ կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի հինգբալանոց սանդղակի:
«Հայաստանը երաշխավորն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության, հիմա մենք ինքներս ենք դա ասում, սակայն դա նաև ճանաչված պետք է լինի աշխարհի կողմից»,- այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ-ԵՄ Շրջանակային համաձայնագիրը նոյեմբերին չստորագրվի, ասաց, որ դրա ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) ինքնաթիռները ոչնչացրել են Եփրատում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նավատորմիկը եւ առափնյա ենթակառուցվածքը:
Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները բռնագրավել են 100 հազար բրոշյուր՝ կապված այսպես կոչված «անկախության հանրաքվեի» անցկացման հետ, որն Իսպանիայի այս ինքնավար մարզի իշխանությունները պատրաստվում են անցկացնել հոկտեմբերի 1-ին:
«Եռանախագահող երկրների նախագահների կողմից արված ամեն մի հայտարարությունից հետո Հայաստանն անմիջապես ողջունել է դրանք և ասել, որ դրանց հիման վրա պատրաստ է գնալ բանակցությունների: Իսկ Ադրբեջանն ի՞նչ է անում»:
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում երրորդ քառամյա ժամկետով հաստատվել է Յուկիա Ամանոյի թեկնածությունը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին աշխատում է Կենտրոնական հետախուզական վարչության «լրջագույն նախագծի» շրջանակներում, որը կոչված է վիժեցնել 2018 թվականին Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը:
Իրաքի Գերագույն դաշնային դատարանը սեպտեմբերի 18-ին որոշում է հրապարակել Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը կասեցնելու մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր խորհրդաժողովի 61-րդ նստաշրջանի բացմանը հղած իր ուղերձում նշել է, որ դատապարտում է վերջերս ԿԺԴՀ-ի կողմից կատարված միջուկային փորձարկումները։
Բրիտանական ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Լոնդոնի մետրոյում կատարված ահաբեկչական գործողությանը մեղսակցության մեջ երկու կասկածվողներից մեկի անունը:
Չինաստանը հուսով է, որ ստեղծված իրավիճակում բոլոր կողմերը կկատարեն ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումները, այլ ոչ թե նոր խնդիրներ կստեղծեն:
ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները սեպտեմբերի 18-ին ռմբահարածի փորձարկումներ են կատարել:
Մոսկվայում կյանքի 81-րդ տարում վախճանվել է օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան: