Առնվազն ութ մարդ է զոհվել, եւս չորսը՝ վերքեր ստացել Պակիստանի հյուսիսի Փենջաբի նահանգի Ջելամ քաղաքում ավտոբուսի բռնկվելու հետեւանքով:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մայիսի 5-ին Թուրքիայից պահանջել է դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, քանի որ դա հղի է տարածաշրջանում լարվածության աճով։
Ձախ կենտրոնամետ Հեղափոխական-դեմոկրատական կուսակցության թեկնածու – գյուղատնտեսության նախկին նախարար, գործարար Լաուրենտինո Կորտիսոն, նախանական տվյալներով, հաղթանակ է տարել երկրի նախագահի ընտրություններում՝ հավաքելով քաղաքացիների քվեների 33,07 տոկոսը:
ԱՄՆ-ն Իրանի ափերի մոտ է ուղարկում ավիակիր եւ ռմբակոծիչներ եւ պատրաստ է ուժ կիրառել Իսլամական Հանրապետության կողմից իր շահերի եւ իր դաշնակիցների շահերի դեմ ոտնձգության դեպքում:
Իսրայելը եւՊաղեստինը մայիսի 6-ին Եգիպտոսի միջնորդությամբ համաձայնության են հասել Գազայի հատվածում հրադադարի շուրջը:
Ռուսաստանի Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարված «Շերեմետեւո» օդանավակայնում SSJ-100 ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը մայիսի 5-ի երեկոյան մեկնել էր Մուրմանսկ, բայց վերադարձել էր օդանավակայան, վթարային վայրէջք կատարել ու բռնկվել։
«Ռուսները կարող են սահմանը հսկել, բայց դա չի նշանակում, որ մեզ են հսկում: Նրանք տարածքն են հսկում, թող բարի լինեն՝ կատարեն միայն դա: Կարծում եմ՝ ռուսներն անելիք ունեն սահմանին, բայց ոչ «Զվարթնոցում» ՀՀ հյուրերին անհանգստացնեն: Իսկ ոչ բարի նպատակներով ՀՀ այցելողներին ազգային անվտանգությունն ու ՀՀ սահմանապահ զորքերը ի վիճակի են հսկելու»:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող միաժամանակ իր սպառազինության մեջ ունենալ և՛ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների կողմից արտադրվող F-35 կործանիչներ:
Կորեայի Հանրապետությունն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել երկրի ՀՆԱ-ի նկատմամբ նոր մշակումների եւ հետազոտությունների բնագավառում արված ներդրումների բաժնով:
Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է Շերեմետևո օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս:
Ուժեղ տեղատարափ անձրևը մայիսի լույս 5-ի գիշերը ջրհեղեղ է առաջացրել Վրաստանի արևելքում գտնվող Լագոդեխիի շրջանի մի քանի գյուղերում, հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Միացյալ Նահանգները վերջնականորեն կհեռացնեն Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման ծրագրից, եթե Անկարան գնի ռուսական C-400 հրթիռային համակարգերը:
ԱՄՆ-ի ռրազմածովային ուժերը պատրաստել են նոր ընթացակարգեր, որոնք կանոնակարգում են զինծառայողների կողմից չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) դիտարկման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքումն ու վերլուծությունը:
Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրությունների համար պայքարում որպես թեկնածու է գրանցել կնոջ:
«ԼՂ հակամարտության գոտում պատերազմի սպառնալիքը կա մշտապես, և լայնածավալ բախումներ կարող են լինել ցանկացած պահի, քանի որ կողմերն իրական պրոցեսի, որը կուղեկցվի զիջումներով և արդյունքում՝ կարգավորմամբ, պատրաստ չեն»:
ԿԺԴՀ-ի ավելի քան 10 մլն բնակիչ հայտնվել է մի իրավիճակում, որը ՄԱԿ-ում բնութագրում են որպես «պարենային անվտանգության բացակայություն»:
ԱՄՆ Իլինոյս նահանգի Ուոքիգան քաղաքում պայթյուն է տեղի ուենցել տեղի քիմիական գործարաններից մեկում:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում քաղաքացիական ինքնաթիռը, դուրս գալով թռիչքուղուց, ընկել է գետը:
Մեծ Բրիտանիայի Մանչեսթրի համալսարանի եւ BAE Systems Plc պաշտպանական ընկերության հիմնակայանում մշակվել եւ փորձարկվել է ավիացիայի պատմության մեջ առաջին ինքնաթիռը, որն ունակ կլինի մանեւրելու առանց թեւիկների օգտագործման:
Ճապոնիայի Կյուսյու կղզում Ասո հրաբխի խառնարաններից մեկի վրա մայիսի 3-ին ծխի ու մոխրի քուլաներ են հայտնվել 600 մետր բարձրության վրա:
Ճապոնացիների ճնշող մեծամասնությունը ջերմ զգացումներ է տածում երկրի նոր կայսր Նարուհիտոյի նկատմամբ:
Ֆաթիմի Դավիլային, որը հաղթել է «Միսս Ուրուգվայ» 2006 թվականի գեղեցկության մրցույթում, մահացած են գտել Մեքսիկայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում:
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են երկարաձգել այն առեւտրականների օժանդակման միջոցառումների գործողությունը, որոնց գործարարությունը տուժել է «դեղին բաճկոնավորների» բողոքների ակցիաների հետեւանքով:
Բրազիլիայի դրամահատարանը դադարեցրել է վենեսուելական բոլիվարների տպումը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արդյունավետ է համարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը:
Ճապոնիայի պետական համակարգում կայսեր խորհրդանշական դերը պաշտպանում է երկրի բնակչության 74 տոկոսը:
3 հազարից ավելի քաղաքացիներ են հայտեր ուղարկել Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու շտաբ՝ մասնակցելու պետության նոր ղեկավարի մամուլի քարտուղարի պաշտոնի համար հայտարարված մրցույթին:
Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա օգտվել Ղրիմի Լիվադիա ավանում իր ընտանեկան բնակարանից, քանի դեռ նա թերակղզին համարում է ուկրաինական պետության մասը:
Ավստրիան պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարությունը եւ այն իր Էներգետիկական անվտանգության հիմքն է համարում, չնայած Բրյուսելում քաղաքական գործիչների հակադիր կարծիքին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ընդունելով, որ իշխանության տեղական մարմինների ընտրությունները կառավարող Պահպանողական կուսակցությանը հեշտությամբ չտրվեցին, դեռեւս մտադիր չէ փոխել Brexit-ի ռազմավարությունը։