Բաժիններ՝

«Միշտ բարձր եմ պահելու քո պատիվը, այն, ինչ կիսատ ես թողել, ավարտին ենք հասցնելու»․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինե Գրիգորյանը, հուզիչ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում․

«Իմ հոր նման մարդ երբե’ք չէր տեսել աշխարհը, և նրա սրտից չուներ ոչ ոք.

Ես գիտեմ՝ դու ինձ տեսնում ես ու լսում ես ամեն մի բառ․ իմացիր, որ քո հիշատակը միշտ պահելու ենք վառ։

Ես սիրում եմ քեզ, պապ, և խոսք եմ տալիս, որ մի օր գրկելու եմ պինդ ու զգալու եմ քո հզոր ուժը։

Դու լավագույնն ես, ու դա բոլորը գիտեն…

Աստծո կողմից նվեր ես էս աշխարհին։

Ես սիրում եմ քեզ, պապ, ու կարոտում եմ շատ։

Էսօր Տոման ինձ հարցրեց․ «Մար, մենք էլ պապային երբե՛ք չենք տեսնելո՞ւ»,- և ես անկեղծ՝ չգիտեմ՝ ինչ պատասխան տամ իրան, բայց Աստծուն խնդրում եմ ուժ տա մեզ, որ դիմանանք էս ցավին։

Պապ, ես՝ լինելով քո առաջնեկը, քո ավագ դուստրը, միշտ բարձր եմ պահելու քո պատիվը։ Պապ, երկնքից ուղղակի նայի մեզ ու տես, որ էն, ինչ կիսատ ես թողել, ավարտին ենք հասցնելու մենք` քո ուզած և սիրած ճի՛շտ ձևով։

Ես, Սյուզին, Լյովը ու Տոման երբե՛ք մենակ չենք թողնի մամային։

Դու կաս, մեզ հետ ես ու մեր սրտի մեջ ես։

Պապ, Աստծո կողքին վայելիր քո երկնային խաղաղ կյանքը, մենք ամեն ինչ անելու ենք էնպես, ոնց դու ես ուզում.

Սիրում եմ քեզ շա՜տ, պապ ջան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս