Գերմանական խոշորագույն «Axel Springer» մեդիա խումբը պատրաստվում է Թուրքիայում բողոքի լայնածավալ ակցիա անցկացնել: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ միջոցառումն ուղղված է գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի և Թուրքիայում անազատության մեջ գտնվող Գերմանիայի մյուս քաղաքացիների կալանավորման դեմ:
«Թալիմ» հուժկու թայֆունը, որը հասել է Ճապոնիայի Կյուսյու կղզի, հանգեցրել է երկու մարդու մահվան:
ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շուրջ շարունակվող հակամարտությունը կարելի է կարգավորել միայն Փենյանի հետ ուղղակի բանակցությունների միջոցով:
«Անհրաժեշտ է արտագաղթը նվազեցնելու և Հայաստանի բնակչության թիվը մեծացնելու հստակ միջոցների կիրառումը: Հարկավոր է զգույշ լինել»:
Թուրքիայի եւ Ֆրանսիայի նախագահներ Թայիփ Էրդողանը եւ Էմանուել Մակրոնը Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացմանը հակազդելու համատեղ նախաձեռնություն են մշակում:
Առնվազն 12 մարդ է զոհվել Հնդկաստանի Ասամի նահանգում մոլեգնած փոթորկի հետեւանքով:
ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգի Սենթ Լուիս քաղաքի ոստիկանությունը հայտնել է բողոքի ակցիաների կապակցությամբ ավելի քան 80 մարդու ձերբակալման մասին։
Կորեայի Հանրապետությունը ճնշման միջոցով կստիպի ԿԺԴՀ-ին հրաժարվել հրթիռամիջուկային ծրագրից:
Գվադելուպան, Դոմինիկան, Սենթ-Քիթսը եւ Նեւիսը, Մոնթսերաթը եւ կարիբյան բազմաթիվ այլ կղզիներ նոր փորձության են պատրաստվում ի դեմս «Մարիա» փոթորկի, որի քամու ուժգնությունը սրընթաց աճում է, տեղեկացնում է BBC-ին:
Լոնդոնի մետրոյում ահաբեկչական գործողությանը մասնակցության կասկածանքով ձերբակալվածները, ենթադրաբար, փախստականներ են Իրաքից եւ Սիրիայից:
Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացման բարձրագույն հանձնաժողովը մերժել է արեւմտյան երկրների՝ հանրահարցմանն այլընտրական առաջարկությունը:
Առնվազն ութ մարդ է զոհվել Ռումինիայի արեւմուտքում մոլեգնած փոթորկի պատճառով, տուժել է67 մարդ:
Կորեայի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները հոկտեմբերի սկզբին ամերիկյան ավիակրի մասնակցությամբ զորավարժություններ կանցկացնեն ԿԺԴՀ-ի կողմից հրթիռամիջուկային սպառնալիքին ի պատասխան:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ռեքս Թիլերսոնը քննարկել են Սիրիայի շուրջ փոխգործակցությունը եւ Ուկրաինային վերաբերյալ Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքը:
Նյու Յորքում համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում բացվում է ՄԱԿ-ի բարենորոգմանը նվիրված գագաթնաժողովը, որը նախաձեռնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
Ցանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ չինացի դպրոցականը 30 վայրկյանում 129 անգամ ցատկում է պարանով:
«Մենք, օրինակ, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ չենք պահանջել հրաժարվել ԵՄ-ի հետ համագործակցության որևէ տարբերակից: Հակառակը` հենց ԵՄ-ն է իր նախկին ղեկավարներից ոմանց շուրթերով, մասնավորապես` Բարոզուի, որն այն ժամանակ ղեկավարում էր ԵՄ գործադիր մարմինները, «կամ-կամ»-ի պայման առաջադրել»:
Մոլորակի՝ թերասնումից տառապող բնակիչների թիվն ավելացել է մինչեւ 815 միլիոն եւ կազմել 11 տոկոս:
«Հայաստանի համար С-400-ների վտանգի մասին խոսակցությունները չափազանցված են, որովհետև դա հակաօդային պաշտպանություն է։ Հայաստանի կողմից Թուրքիան հակաօդային պաշտպանության կարիք չունի, որովհետև նման վտանգ իրեն չի էլ սպառնում հայկական կողմից»։
Շինարարները Ավստրիայի խորհրդարանի պատմական շենքում վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերել են նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջանից մնացած՝ Ադոլֆ Հիտլերի կիսանդրիներ և նրա պատկերով դիմանկարներ:
Ցանցում հայտնվել է «Ածելու վրայով վազող»-ի մոտիվներով նկարահանված երկրորդ կարճամետրաժ ֆիլմը: Հոլովակը հրապարակված է JoBlo Movie Trailers YouTube-ալիքում։
Մեզանից հայկական արմատներ ունեցողների համար անշուշտ շատ կարեւոր է հայրենիք այցելել, ծանոթանալ պատմական հայրենիքի հետ, զգալ, շոշափել այն, ճաշակել հայկական ուտեստները Հայաստանում: Շնորհակալ ենք նաեւ Հայաստանի նախագահին մեզ ճաշի հրավիրելու համար:
Մյանմայից Բանգլադեշ ռոհինջա փախստականների թիվը գերազանցել է 400 հազարը:
«Սա արձանագրում է, որ 21-րդ դարում կա մի պետություն, որը Եվրոպայի խորհրդի անդամ է, սակայն որտեղ հիմնական գաղափարախոսությունը ռասիզմն ու հակահայկականությունն է»,-նշեց նա:
Եգիպտոսի վերաքննիչ դատարանը հաստատել է նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ կայացրած դատավճիռը, որով նա ցմահ ազատազրկման էր ենթարկվել Կատարի օգտին լրտեսություն կատարելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ սեպտեմբերի 21-ի նախատեսվող հանդիպման ժամանակ քննարկելու է Դոնբասի և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը:
Լոնդոնի մետրոյի ահաբեկչության կապակցությամբ Դովերում 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել:
«Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան համակենտրոնացման նոր ճամբար, սա խրականություն է բոլորի նկատմամբ, սա Հոլոքոստի շարունակությունն է, ուրիշ ոչ մի բան: Միջազգային հանրությունը պետք է այդ երևույթները խորությամբ քննարկի և համապատասխան վճիռ կայացնի»:
Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ պատմել է ադրբեջանական բանտում անցկացրած ամենադաժան օրվա, իր նկատմամբ իրականացված խոշտանգումների, ծաղրի, ինչպես նաև ինքնասպանության փորձի վերաբերյալ ադրբեջանական ստի մասին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է ավելի շատ սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը, որպեսզի հասնի այնտեղի հայրենակիցների ազատ արձակվելուն։