Իսրայելի վարչապետի ելույթի ընթացքում տասնյակ պատվիրակներ լքեցին ՄԱԿ-ի դահլիճը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթին արձագանքել են բողոքի ակցիաներով․ տարբեր երկրների տասնյակ պատվիրակներ զանգվածաբար լքել են դահլիճը։ Նեթանյահուն իր ելույթում հայտարարել է, որ Իսրայելը պետք է ավարտի աշխատանքը Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ՝ չնայած միջազգային հանրության աճող քննադատություններին և հրադադարի պահանջներին։

«Արևմտյան որոշ առաջնորդներ գուցե տեղի են տալիս ճնշումներին, բայց ես ձեզ երաշխավորում եմ՝ Իսրայելը դա չի անի»,– ասել է նա։

Ելույթի ընթացքում դահլիճում հնչել են նաև բողոքող ձայներ, մինչդեռ որոշ հատվածներում հնչել են ծափահարություններ։ ԱՄՆ պատվիրակությունը, որը աջակցում է Իսրայելի գործողություններին, մնացել է դահլիճում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930