Բաժիններ՝

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ չեն թողել նեղության մեջ ադրբեջանական բանտում». Լապշին

Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով ազատվելով Ադրբեջանի ճիրաններից մեկնել է Իսրայել, շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն անցնել ադրբեջանական մղձավանջի միջով:

Լապշինն այս մասին գրառում է կատարել իր բլոգում` puerrtto.livejournal.com-ում:

«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ չեն թողել նեղության մեջ ադրբեջանական բանտում 7 ամիս շարունակ անօրինական ազատազրկման մեջ գտնվելուս ժամանակ: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այցելեցին ինձ և բարոյական ու փաստացի աջակցություն ցուցաբերեցին` օգնելով ինձ հաղթահարել ադրբեջանական բանտում ապրած մղձավանջային օրերը, դա առաջին հերթին իմ ընտանիքն է»,-գրել է Լապշինը:

Ալեքսանդր Լապշինը հատուկ շնորհակալություն է հայտնել Բաքվում Ռուսաստանի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցներին, ովքեր այդ դժվարին օրերին այցելել են իրեն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս