Քուրդստանի խորհրդարանը երկու տարի դադարից հետո վերսկսել է իր աշխատանքը
Իրաքյան Քուրդստանի խորհրդարանն իր գործունեությունը վերսկսել է երկու տարի դադարից հետո: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, խորհրդարանի առաջին նիստում նախատեսվում է քննարկել ինքնավար մարզի անկախության վերաբերյալ հանրաքվեի հարցը:
Տարածաշրջանում ավանդաբար ուժեղ են երկու կուսակցություններ՝ ինքնավար մարզի նախագահ Մասուդ Բարզանիի Քուրդստանի «Դեմոկրատական կուսակցությունը» և Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանիի «Քուրդստանի հայրենասիրական ﬕությունը»:
Իրաքյան Քուրդստանի ինքնավար իշխանությունը ﬕակողմանի կարգով սեպտեմբերի 25-ին նշանակել է Իրաքից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների կարծիքը: Բաղդադում հանրաքվեն անօրինական են համարվում, իսկ Իրաքի խորհրդարանը դեմ է քվեարկել հանրաքվեի անցկացմանը: