ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը գտնում է, որ Wikileaks կայքն իր գործունեությունը համակարգել է Ռուսաստանի կառավարության հետ՝ ընտրություններին խանգարելու նպատակով:
Իռլանդիայում բոլոր ուսումնական հաստատությունները հոկտեմբերի 16-ին փակ կլինեն Ատլանտյան օվկիանոսի կողմից մոտեցող «Օֆելյա» փոթորկի պատճառով:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային ավիակիր խումբը Կորեայի Հանրապետության ռազմանավերի հետ համատեղ հոկտեմբերի 16-ին ընդգրկուն վարժանքներ է սկսել Կորեական թերակղզու ափերի մոտ:
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին առաջարկել է երկու ամսվա ընթացքում երկխոսություն սկսել անկախության հանրաքվեից հետո տարածաշրջանում ստաղծված իրադրության շուրջ:
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը տեղի է ունենալու Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդունել է ընդդիմության թեկնածուների հաղթանակը հինգ նահանգներում:
Չինաստանը Եվրասիական տնտեսական միության հետ քննարկում է համագործակցության հեռանկարները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (One belt, one road) ծրագրի շրջանակում:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում երկար սպասված բեկումն է տեղի ունեցել հրդեհների դեմ մղվող պայքարում:
«Ես կփորձեմ պահպանել վերջին վեց տարում ձեռքբերվածը, շարունակել սկսված բարեփոխումները եւ սկսել նորերը»,- ասել է նա:
Ավստրիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) վաղաժամկետ ընտրություններում պապհանողական Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) տարած վստահ հաղթանակը որոշեց քաղաքական այն ուժին, որը կդառնա ամենախոշոր խորհրդարանական խմբակցությունը:
«Ցավոք, ես չեմ եղել Հայաստանում, սակայն ընկերներիցս մեկը, ով այցելել էր Հայաստան, այնտեղից կոնյակ էր բերել: Փորձեցի և շատ հավանեցի: Հայաստանն, իհարկե, ունի սեփական արտադրության մթերքները, որոնք կարող են արտահանվել: Հետևաբար, կարծում եմ՝ անհրաժեշտ է ուժեղացնել երկկողմ փոխըմբռնումը և իրականացնել ավելի մեծ համագործակցություն»,- ընդգծեց նա:
ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ծագած վիզային ճգնաժամի առաջին իսկ օրը տեղի է ունեցել թուրքական լիրայի կտրուկ արժեզրկում, ինչի հետևանքով Թուրքիայի տնտեսությունը մի գիշերվա ընթացքում ունեցել է մոտ 63 մլրդ լիրայի (17 մլրդ դոլար) կորուստ:
Հետաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի հուլիսը Սարկիևը քաղաքի տարբեր մասերում իր ծանոթից խաբեությամբ ստացել է ավելի քան 25 միլիոն ռուբլի՝ խոստանալով փոխանցել դրանք պարտքի մարման հաշվին։
2017թ․ սեպտեմբերին աճել է Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Arti49-ը, սեպտեմբերին Գերմանիայից ապաստան է խնդրել 1025 թուրք։
Չինաստանի Գուանդունի նահանգի բնակչուհիներից մեկը 52-կիլոգրամանոց վիշապ է հայտնաբերել իր լվացքի մեքենայի մեջ:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացվել է թեմատիկ սրճարան՝ նվիրված կանանց ազդրերին:
Ֆրանսիայում վաճառքի են հանել տուն, որը կառուցվել է 187 տարի առաջ
Ռուսական ավտոմեքենան՝ Լոս Անջելեսի փողոցներում:
«Կարծում եմ՝ հայկական կողմին այս պահի դրությամբ շահավետ է, որ ինչ-որ ժամանակ ունենա մանևրելու համար։ Եթե փոփոխելու հարցեր լինեն եվրոպական կողմից, ապա կարելի է քննարկել դրանք»։
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է 189-ի, հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը և առողջապահական շրջանակներին։
ԱՄՆ-ից աջակցություն ստացող «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» (ԺՍՈւ (զինված կոալիցիան սկսել է «Իսլամական պետություն»-ից Սիրիայի հյուսիոսում գտնվող Ռաքքա քաղաքի ազատագրման գործողության ավարտական փուլը։
Կանադացի Դեն Նայստեդտը որմզդեղնի եւ գայլի գոտեմարտի ականատեսն է դարձել Հյուսիսային Օնտարիո լճում:
«Ծառայապետ ունենալու համար բնավ պարտադիր չէ, որ ձեր երակներով կապույտ արյուն հոսի». Անգլիայի թագուհու սպասավոր
«Ես համաձայն չեմ այդ կարծիքներին, քանի որ սա միացյալ զորախումբ է, այն ռազմական խնդիրներ է լուծելու միասնական որոշման արդյունքում: Ռուսաստանը չի կարող որոշումներ կայացնել Հայաստանի փոխարեն»:
Թրամփն անցնող շաբաթ հայտնվեց սենատոր Բոբ Քորքերի մեղադրանքների ներքո, եւ հարձակումներ գործեց ընդդեմ մամուլի՝ հայտարարելով. «Զզվելի է, թե ինչպես է մամուլը կարողանում գրել այն, ինչ ուզում է: Ու մարդիկ ստիպված են լինում կարդալ այդ ամենը»:
«Այս փաստաթուղթը լավ գործիք է Հայաստանի համար։ Թե ինչպես ինքը կօգտվի դրանից, դա միայն Հայաստանը գիտի, և ժամանակը ցույց կտա»,- նշեց փորձագետը:
Հինգշաբթի օրը «Amnesty International» կազմակերպության Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Իդիլ Էսերի ծննդյան օրն էր: Սակայն նրա գործընկերները ստիպված էին տոնը նշել հայտնի տասնյակ անձանց ստորագրություններ պարունակող նամակագրությամբ՝ պահանջելով նրա ազատ արձակումը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Արդեն 100 օր է՝ Իդիլն ու մարդու իրավունքների պաշտպան մի շարք այլ ակտիվիստներ գտնվում են բանտերում: Երկրի դատախազներն այս […]
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր կայքում հրապարակել է Հայաստանի եւ Եվրոպական Միության Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը:
Հյուսիսային Կալիֆորնիայում անտառային հրդեհները չեն մարվում, կրակը շարունակում է ոչնչացնել բնակավայրեր:
«Ես ասել եմ, որ մենք ցանկանում ենք քննարկել Թուրքիայում առկա իրավիճակը, այդ իսկ պատճառով խնդրել ենք Եվրահանձնաժողովին պատրաստել զեկույց: Իհարկե, մենք ներկայում չենք ընդունի որոշում, բայց ես կցանկանայի լսել իմ գործընկերների կարծիքն այն մասին, որ թե ինչ եզրակացություններ կարող ենք անել այս ամենից»,-ասել է նա: