
Հորդառատ անձրևները հեղեղումների են հանգեցրել Սան Պաուլուի փողոցներում

Հորդառատ անձրեւները, որոնք փետրվարի 9-ի երեկոյան համատարած սկսվել են Բրազիլիայի ամենամեծ բնակչությունն ունեցող քաղաքում՝ Սան Պաուլուում, հանգեցրել են հեղեղումների փողոցներում եւ սողանքների, հաղորդել է Բրազիլիայի G1 պորտալը։
Պորտալի տվյալներով՝ մեկ օրում տեղացած անձրեւների մակարդակն ամենաբարձրն է դարձել վերջին 37 տարվա ընթացքում փետրվարին արձանագրվածներից: Տեղատարափների հետեւանքով Տիետե եւ Պինեյրոս գետերը դուրս են եկել ափերից, ինչը տեղի չէր ունեցել 2016 թվականից ի վեր: Անձրեւները եւ դրանց հարուցած հեղեղումները հանգեցրել են հասարակական տրանսպորտի աշխատանքի խախտման: Որոշ երթուղիներ ընդհատումներով կգործեն նաեւ փետրվարի 11-ին: Նաեւ, քաղաքագլխի խոսքով՝ անձրեւների պատճառով չեղարկվել են պարապմունքները 40-ից ավելի դպրոցներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: