Բաժիններ՝

ՔԴՄ-ի ղեկավարը կանցլերի պաշտոնի համար իր թեկնածությունը չի առաջադրի 2021 թ. ընտրություններում. Focus

Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերը կուսակցության նախագահությանը հայտարարել է, որ մտադիր չէ կանցլերի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել 2021 թվականին Գերմանիայի հաջորդ խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հայտնել է Focus-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ։ Նրա տեղեկատվությամբ՝ Քրամփ-Կարենբաուերը կուսակիցներին հայտնել է, որ թողնում է ՔԴՄ-ի առաջնորդի պաշտոնը:

Նա մտադիր է ընթացիկ տարվա ամռանն սկսել պահպանողականներից կանցլերի պաշտոնի համար թեկնածուներ ընտրելու գործընթացը: Ինչպես կարծում են տեղի դիտորդները, ֆավորիտը Հյուսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկարամասի վարչապետ Արմին Լաշետն է:

Այս որոշումը Քրամփ-Կարենբաուերն ընդունել է Թյուրինգիայի վարչապետի ընտրությունների շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին: Լանդթագը (երկրամասի խորհրդարան) փետրվարի 5-ին տարածաշրջանի ղեկավարի պաշտոնում ընտրել էր Թոմաս Կեմերիխին՝ Ազատ դեմոկրատական կուսակցությունից (ԱզԴԿ), ընդ որում՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) աջ պոպուլիստական կուսակցությունից, քրիստոնեա-դեմոկրատներից եւ հենց ԱզԴԿ-ից պատգամավորների ձայներով:

ԳԴՀ-ի պատմության մեջ դեռեւս չէր եղել այնպիսի իրադրություն, երբ Գերմանիայի դաշնային երկամասի վարչապետն իր պաշտոնն ստանար ԱԳհ-ի ձայների շնորհիվ: ՔԴՄ-ն միշտ էլ հանդես է եկել «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հետ որեւիցե համագործակցության դեմ: Կանցլեր Անգելա Մերկելը քննադատության է ենթարկել ընտրությունների ընթացքը: Ինչպես գրում է Focus-ը, Քրամփ-Կարենբաուերը նշել է, որ մինչ այժմ չի պարզվել ԱԳհ-ի եւ Ձախ կուսակցության նկատմամբ քրիստոնեա -դեմոկրատների մի մասի վերաբերմունքը»: Նա նաեւ նշել է, որ կուսակցության նախագահը եւ կանցլերի թեկնածուն պետք է լինի մի մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս