Բաժիններ՝

ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Կարդում եմ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ գնահատականները, նկատելի «վախճանաբանական» կամ «հուսահատական» այսպես ասած «կարմիր թելով»:

Ի՞նչ արեց ՍԴ-ն գործնականում, եթե շատ խորամուխ լինենք տեղի ունեցողի մեջ եւ փնտրենք «մետաֆիզիկան»:

Սահմանադրական դատարանը դրոշը տվեց ընդդիմության ձեռքը, կամ՝ ամրագրեց ընդդիմության ձեռքին՝ գնացեք առաջ: Կառավարող ուժը ապալեգիտիմացված է մինչեւ «ուղն ու ծուծը», ավարտված է «հիբրիդային լեգիտիմության» հնգամյակը:

Սահմանադրական դատարանն իր որոշումով ձեւակերպել է խնդիրը հենց «մետաֆիզիկական» հարթության վրա՝ ընդդիմության ուժերը պետք է ձեւավորեն նոր լեգիտիմ իշխանություն: Իսկ ինչպե՞ս է ձեւավորվում այդ իշխանությունը: Այդ իշխանությունը ձեւավորվում է նախ հանրային գիտակցության խորքում, հետո բարձրանում վեր, ամբողջանում, դառնում մտածողություն, արժեքներ, համակարգ, ու նոր՝ իշխանություն:

Ոչ դասական, ոչ ստանդարտ իրավիճակներով երկրներում իշխանության չեն գալիս, իշխանություն չեն վերցնում, իշխանություն դառնում են: «Դարձեք իշխանություն»: Սա է թերեւս պետք կարդալ ՍԴ որոշման մեջ:

Եվ ի դեպ, այս համատեքստում չգիտեմ պլանավորված, թե պարզապես, բայց խիստ հատկանշական է, որ այսօր իրենց քաղաքական ու գաղափարական հավատամքի մասին տեսանյութ էր տարածել Նարեկ Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստանից»: Ըստ իս, շատ կարեւոր շեշտադրումով տեսանյութ, որի բովանդակության մասին կխոսեմ առանձին, գուցե վաղը կամ մյուս օրը: Միայն արձանագրեմ, որ հատկանշական զուգադիպությամբ է՝ այդ անդրադարձի ու ՍԴ որոշման «զուգահեռականությունը»: Վերջին հաշվով, նոր իշխանությունը պետք է սկսի հավատամքից եւ գաղափարականությունից:

Ինչպես ասել եմ հունիսի 8-ի Օրվա թեմայի թողարկմանը՝ ամեն ինչ նոր է սկսվում, պարզապես պետք է դուրս գալ իրողությունների գնահատման հին ճախարակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031