Բաժիններ՝

Մուն Չժե Ինը շնորհավորել է «Մակաբույծները» կինոնկարին «Օսկար» ստանալու կապակցությամբ

Կորեայի Հանրապետության ղեկավար Մուն Չժե Ինը հայրենական ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» (2019 թ.) կինոֆիլմին շնորհավորել է «Օսկար» մրցանակ ստանալու կապակցությամբ: Այդ մասին նա փետրվարի 10-ին գրել է իր Twitter-ում։

«Ես հպարտանում եմ ռեժիսոր Պոն Չժուն Հոյով եւ նկարահանող ամբողջ թիմով,-իր հույզերի մասին պատմել է Մուն Չժե Ինը:-Դուք միասին հաղթահարեցիք բոլոր մարտահրավերները եւ մեր համաքաղաքացիների (սրտերը) լցրեցիք հպարտությամբ ու արիությամբ»:

Նա նաեւ ընդգծել է, որ «Մակաբույծները» ֆիլմը Հարավային Կորեայի մասին իր պատմությամբ հուզել է ամբողջ աշխարհի մարդկանց եւ իր ներուժը ցուցադրել բացառիկ ռեժիսորական վարպետությամբ, սցենարով, երկխոսություններով, երաժշտությամբ ու դերասանական խաղով»:

Դրա հետ մեկտեղ նախագահը խոստացել է աջակցություն ցուցաբերել հայրենական կինոարտադրությանը, հայտարարելով, որ «կառավարությունը հնարավոր ամեն բան կանի, որպեսզի կինեմատոգրաֆիստները կարողանան ամբողջությամբ երեւան հանել իրենց երեւակայության ներուժը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս