Բաժիններ՝

Քաբուլում առնվազն հինգ մարդ է զոհվել ահաբեկչի իրականացրած պայթյունից

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում առնվազն հինգ մարդ է զոհվել, եւս 11-ը՝ տուժել համալսարանի շենքի մերձակայքում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ պայթյունը տեղի է ունեցել մարշալ Ֆահիմի անվան Ազգային պաշտպանության համալսարանի գլխավոր մուտքի մոտ: Աֆղանստանի ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նուսրաթ Ռահիմին հայտարարել է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածներից երեքն աֆղան զինծառայողներ են, երկուսը՝ խաղաղ բնակիչներ: 11 տուժածներից առնվազն մեկը նույնպես քաղաքացիական անձ է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829