Բաժիններ՝

Փուքեթում երկու ռուսաստանցի երեխաները զոհվել են երկու արագընթաց կատերների բախումից

Ռուսաստանցի երկու երեխա է զոհվել Թաիլանդի Փուքեթ կղզու արեւելյան ափի մոտ երկու արագընթաց կատերների բախումից: Դա ՏԱՍՍ-ին հավաստել է դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի վարիչ Վլադիմիր Պրոնինը։

«Առկա տվյալներով՝ Փուքեթում երկու ռուսաստանցի երեխաները զոհվել են երկու արագընթաց կատերների բախումից,- նշել է նա:- Դրա հետ մեկտեղ շուրջ 20 ռուս զբոսաշրջիկ է տուժել այդ պատահարի հետեւանքով: Բոլոր տուժածներին տեղափոխել են կղզու մի քանի հիվանդանոցներ: «ՌԴ-ի քաղաքացիների մի մասն արդեն դուրս է գրվել բժշկական հիմարկներից»,- հավելել է դիվանագետը:

Նախնական տվյալների համաձայն՝ կատերներից մեկը գնում էր նավամատույց ուղեւորներ վերցնելու, երբ նրան է բախվել մյուս նավն ուղեւորներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս