Նրա խոսքով` եթե Եվրոպան չկատարի թուրք քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու իր խոստումը, Թուրքիան Եվրամիության երկրներից սիրիական փախստականներ չի ընդունի:
Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է սպառնալիք հանդիսանալ Սիրիայի, Իրաքի, ինչպես նաեւ Եվրոպայի եւ շրջակա երկրների համար:
Սումգայիթի բնակիչ Ռուսլան Վելիեւը իր տան բակում TAB-7 տեսակի արկ է հայտնաբերել եւ փորձել է սղոցով կտրել այն: Արդյունքում պայթյուն է տեղի ունեցել:
Այս մասին ուրբաթ օրը՝ օգոստոսի 12-ին RTL հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Պետք է ուշադիր կարդալ ու լսել ռուսական տեղեկացված փորձագետներին ու տգետ ծաղրածուներին։ Պետք է ուշադիր լսել ու հետևել Ռուսաստանի հայաստանյան խոսափողներին ու ակնարկողներին։ Պետք է պատրաստ լինել ամեն ինչի։
Տարբեր ազգությունների ներկայացուցիչներ համտեսում են հայկական ուտեստներն ու կիսվում իրենց տպավորություններով
«Չնայած Թուրքիա-Արեւմուտք հարաբերությունների ներկայիս ճգնաժամին՝ Թուրքիայի ղեկավարությունը բավականին խոհեմ է, որպեսզի պահպանի Արեւմուտքի հետ ունեցած կապերը: Թուրքիան գիտակցում է, որ այս խառնաշփոթ իրավիճակի հետեւում Ռուսաստանը գործում է դեռեւս անապահովության դիրքերից»,- կարծում է փորձագետը:
Ռուսաստանում մորթեղենի մակնշման ծրագիրը մեկնարկել է ապրիլի 1-ից եւ մինչեւ օգոստոսի 12-ը դրան մասնակցությունը եղել է կամավոր: Սակայն ԵԱՏՄ-ի բոլոր երկրներն ավարտել են բնական մորթուց արտադրանքի վրա թեթեւ արդյունաբերության ապրանքների մակնշման փորձնական ծրագրի մասին համաձայնագրի վավերացումը:
ՉԺՀ-ում մետրոյի առաջին էներգախնայողական շարժակազմը՝ մշտական մագնիսներով, ուղեւորներին սկսել է սպասարկել Չանշայում (Հունանի նահանգի վարչական կետրոնում, Կենտրոնական Չինաստան): Ինչպես տեղեկացնում է Սինհուա գործակալությունը, սովորական գնացքների համեմատությամբ այն 30 տոկոսով քիչ էլեկտրաէներգիա է սպառում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ կառավարությունը գաղտնիացրել է շրջանավարտների պետական քննությունների ձախողված արդյունքները, որպեսզի հանրությունից թաքցնի կրթության համակարգում թերությունները:
Օգոստոսի 8-ին Բաքվում կայացավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ կողմերը մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեցին և ընդունվեց համատեղ հռչակագիր: Այս իրադարձության հետ կապված Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնողների և փորձագիտական շրջանակների համար հատկապես կարևոր է հասկանալ, թե կմասնակցի՞ արդյոք Իրանը Հայաստանին մեկուսացնելու Ադրբեջանի ծրագրերին և, թե ընդհանրապես հետագայում ինչպես կզարգանան Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները:
Նախագահ Սարգսյանը Մոսկվայում վերահայտարարեց, որ հայկական կողմը ձեռք բերված պայմանավորվածությունները հարգելու դիրքի վրա է. այլ խոսքով, քառօրյա պատերազմին հաջորդած Վիեննայով եւ Պետերբուրգով որոշված երկկոմղանի հանձնառություններին: Այդ հանձնառությունների ստանձնումը արձանագրվել է ռուսական գերմիջնորդական ներկայությամբ եւ նրա համաձայնությամբ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի հյուսիսում գտնվող մոտ 2 հազար խաղաղ բնակիչ են առևանգել:
Ֆրանսիայի Կանն քաղաքի իշխանությունները կանանց արգելել են լողափեր այցելել բուրքինիով՝ մուսուլմանուհիների լողազգեստով, որն ամբողջությամբ փակում է մարմինը եւ համապատասխանում է իսլամի նորմաներին: Այսօր այս մասին հայտնել է Libռration թերթը:
Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական ազատությունն ու հաստատում եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը՝ միաժամանակ ճանաչելով Հայ առաքելական եկեղեցին որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահապան:
Մոսկվայում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է` նվազելով 7–10 աստիճանով:
Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս Մաքսային օրենսգրքի ընդունմանը՝ ընդգծելով, որ դա լուրջ քայլ է Միության իրավապայմանագրային բազայի ամրապնդման ուղղությամբ և այն պետք է հավասարապես կիրառվի ու ընդունվի անդամ- պետություններում:
Պորտուգալիայում անտառային խոշոր հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Մադեյրա կղզում ծանր այրվածքներ ստացած մեկ մարդ մահացել է հիվանդանոցում, հայտնում է իսպանական 24 Horas հեռուստաալիքը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, եթե այլ տարբերակ չմնա:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր Մոսկվայում ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Ռուսաստանը կոչնչացնի պատժամիջոցային սննդամթերքը մինչև 2017 թվականի վերջը: Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ «հաց հասցնող» Արթուր Սարգսյանի թեկնածությունն «Ավրորա» մրցանակի համար առաջադրելու նպատակով այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ դիմումներ են ներկայացնում մրցանակը տրամադրող հանձնաժողովին:
Բրյուսելում ահաբեկչության մասին գործի շրջանակում` խուզարկությունների ընթացքում, 3 մարդ է ձերբակալվել, հայտնում է Reuters-ը:
«Սա շատ կարեւոր կետ է, քանի որ չնայած հարաբերություններում ճգնաժամի պատճառ հանդիսացավ 2015 նոյեմբերին Թուրքիայի կողմից ռուսական ուղղաթիռի խոցումը, այնուամենայնիվ, դրա հիմքում ավելի անձնական խնդիր կար՝ պայմանավորված երկու նախագահների «տիտանական «Ես»-երի» բախումով: Սա բացատրում է ճգնաժամի լարվածությունը, սակայն նաեւ այն, որ ճգնաժամը տեւական էր, եւ ավելի հեշտ էր այս դեպքում վերականգնել հարաբերությունները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբանը:
Պուտինը նշել է, որ գոհ է եղել իր աշխատակազմի ղեկավարի աշխատանքից: Պուտինի խոսքով` Իվանովն անձամբ է խնդրել իրեն այլ աշխատանքի տեղափոխել:
Անհայտ անձինք Դաղստանի Իզբերբաշ քաղաքում կրակ են բացել պարեկապահակային ծառայության աշխատակիցների ուղղությամբ, RIA Novosti-ին հայտնել է ՆԳՆ-ի շրջանային ներկայացուցիչը:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր համար Վրաստանն ու Ուկրաինան անբաժանելի են և ինքը պայքարելու է օլիգարխների դեմ «երկու ճակատով»: Այս մասին նա հայտարարել է NewsOne հեռուստաալիքի եթերում:
Մոսկվան կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Կիևի հետ Ղրիմում Ուկրաինայի հատուկ նշանակության ջոկատի կողմից գործողություն անցկացնելու փորձից հետո: Այս մասին «Իզվեստիային» հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական շրջանակներում աղբյուրը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ Թաիլանդի Թագավորությունում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան:
Միացյալ Նահանգները սխալ են թույլ տվել` ներխուժելով Իրաք, կարծում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը: