Բաժիններ՝

Մյունհենի անվտանգության խորհրդաժողովը կհավաքի ավելի քան 800 պատվիրակ

800-ից ավելի պատվիրակներ, այդ թվում՝ շուրջ 150 բարձրաստիճան քաղաքական գործիչներ, կմասնակցեն Մյունհենի անվտանգության խորհրդաժողովին: Այդ մասին հայտարարել է ՄԱԽ-ի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը։

«Այս տարի կլինի մոտավորապես նույնքան մասնակից, այն է՝ ավելի քան 800 մարդ: Մենք շատ ենք ջանացել պահպանել գենդերային հավասարակշռությունը եւ բարելավել այն, եւ դա մեզ հաջողվել է: Վերջին տարիներին մենք միշտ ունեցել ենք 14 տոկոս, 15 տոկոս, ընդհուպ մինչեւ 17 տոկոս կին մասնակիցներ: Ուստի մենք ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի մենք ունենք ավելի քան 20 տոկոս, եթե նկատի առնենք մասնակիցներին ու դիտորդներին»,-հայտարարել է Իշինգերը՝ ելույթ ունենալով փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում: Ընդամենն սպասվում է պետությունների ու կառավարությունների մոտավորապես 40 ղեկավարների, արտաքին գործերի շուրջ 60 նախարարների, մոտավորապես 40 պաշտպանության նախարարների ժամանումը:

«Այսպիսով՝ ընդհանուր առմամբ կլինեն 140-150 բարձրաստիճան մասնակիցներ»,-հայտարարել է Իշինգերը: Անվտանգության Մյունհենի խորհրդաժողովը, թվով 56-րդը, կանցկացվի փետրվարի 14-16-ին Բավարիայում: Իշինգերը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի մասնակցի Մյունհենի անվտանգության խորհրդաժողովին, նրա մասնակցությունը պլանավորվում է 2021 թվականին: Նա հավելել է, որ Մյունհենում այս տարի Գերմանիան կներկայացնեն երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն, արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը եւ այլ պաշտոնատարներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս