![](/banners/BeFunky-design.jpg)
Պաղեստինը հավատարիմ է Իսրայելի հետ խաղաղության հասնելու ձգտմանը. Աբբաս
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1004547.jpg)
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև խաղաղություն հնարավոր է, և Պաղեստինը հավատարիմ է խաղաղությանը հասնելու նպատակին: Այդ մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը:
«Ես ժամանել եմ, որպեսզի այսօր ձեզ ասեմ, որ պաղեստինցիների և իսրայելցիների միջև խաղաղությունը դեռևս հնարավոր է, դրան հնարավոր է հասնել: Ես ժամանել եմ, որպեսզի հասնեմ միջազգային գործընկերության, որպեսզի հասնեմ կայուն և համընդհանուր խաղաղության: Եվ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ խաղաղությանը որպես ռազմավարական ընտրություն»,- ասել է Աբբասը: