Բաժիններ՝

ԱՄՆ-ում Բայդենին աջակցության մակարդակն ընկել է մինչև 17 տոկոս

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին աջակցության մակարդակը, որը հավակնում է Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվել նախագահի այս տարվա ընտրություններում, ամբողջ երկրում նվազել է մինչեւ 17 տոկոս Այովայի նահանգում կուսակցական ակտիվիստների՝ նրա համար անհաջող ժողովներից (քոկուսներից) հետո: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հետազոտության՝ փետրվարի 10-ին հրապարակված արդյունքները, որը Reuters գործակալության պատվերով անցկացրել է Ipsos ծառայությունը։

Հարցման տվյալների համաձայն, որն կատարվել է փետրվարի 6-ից 10-ը, Բայդենը կորցրել է 5 տոկոսային կետ նախորդ համանման հետազոտության արդյունքների համեմատությամբ: Նախկին փոխնախագահը հայտնվել է երկրորդ տեղում՝ զիջելով Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին, որին աջակցություն է հայտնել հարցման մասնակիցների 20 տոկոսը: Հարցման տվյալներով՝ երրորդ դիրքում հայտնվել է Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որին աջակցել է հարցվածների 15 տոկոսը: Մասնակիցների 11 տոկոսը պաշտպանել է Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենին, 8 տոկոսը՝ Սաութ-Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջաչին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս