Բաժիններ՝

Չինական կորոնավիրուսի առավելագույն ինկուբացիոն շրջանն սպասվածից ավելի երկար է

Նոր չինական կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համար առավելագույն ինկուբացիոն շրջանը՝ այսինքն՝ վարակումից մինչեւ հիվանդության ախտանիշների դրսեւորումը, կարող է հասնել 24 օրվա: Այդ մասին գրել է Sina-ն՝ վկայակոչելով medRxiv.org-ում հրապարակված գիտական հոդվածի պրեպրինտը։

«ՉԺՀ-ի 31 նահանգներում եւ մունիցիպալիտետներում նոր տիպի կորոնավիրուսով (2019-nCoV) վարակման 1099 դեպքերի հետահայաց հետազոտումը հայտնաբերել է, որ ախտահարման դեպքում ինկուբացիոն շրջանը միջին հաշվով կազմում է երեք օր, առավել երկարատեւ դեպքը 24 օր է»,- գրում է Sina-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առավելագույն ինկուբացիոն շրջանը կազմում է շուրջ երկու շաբաթ: Թոքաբորբը, որն առաջացնում է նոր տիպի կորոնավիրուսը, մյուս համանման հիվանդություններից սկզբունքորեն տարբերվում է նրանով, որ դեռ հիվանդության գաղտնի ընթացքի ժամանակ դրա կրողն արդեն կարող է վարակել շրջապատողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս