Բաժիններ՝

«Ֆիանա ֆոյլ» ընդդիմադիր կուսակցությունը հաղթել է Իռլանդիայի խորհրդարանական ընտրություններում

«Ֆիանա ֆոյլ» ընդդիմադիր լիբերալ կուսակցությունը վաղաժամկետ ընտրությունների արդյունքներով ստացել է խորհրդարանական մեծամասնություն մեկ ձայնի գերակշռությամբ: Փետրվարի 8-ին Իռլանդիայում կայացած ընտրությունների ձայների հաշվման ամփոփիչ արդյունքները փետվրարի 11-ին հայտնել է RTE ազգային հեռուստաալիքը։

«Ֆիանա ֆոյլն» ստացել է 160 խորհրդարանական մանդատներից 38-ը, «Շին ֆեյն» նացիոնալ-հանրապետական կուսակցությունը՝ 37: Ներկայում կառավարող «Ֆինե գել» պահպանողական կուսակցությունն ապահովել է 35 մանդատ՝ զիջելով իր գլխավոր մրցակիցներին: «Կանաչների» կուսակցությանը խորհրդարանում բաժին է հասել 12 տեղ, լեյբորիստները եւ սոցիալ-դեմոկրատներն ստացել են վեցական մանդատ:

Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը կկայանա փետրվարի 20-ին: Ինչպես նշել է RTE-ն, նոր կառավարություն կազմելու համար ժամանակ կպահանջվի. պատգամավորական տեղերի բաշխումը կանխատեսում է միջկուսակցական բարդ կոնսուլտացիաներ կառավարող կոալիցիայի փոխդասավորության շուրջը, եւ դժվար է բացառել կրկնական ընտրությունների սցենարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս