Բաժիններ՝

Չինաստանում կորոնավիրուսով վարակված օտարերկրացիների թիվը հասել է 27-ի

Չինաստանում վիրուսով վարակված օտարերկրացիների թիվը հասել է 27-ի, մահացել են երկուսը, երեքն ապաքինվել են: Փետրվարի 10-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։

Անցյալ շաբաթ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացրել էր 19 ախտահարվածների մասին՝ չհաղորդելով մահաբեր վախճանների մասին: Նորացված տվյալների համաձայն՝ բուժման գործընթացում է 22 օտարերկրացի:

«Մենք արդեն համապատասխան պետություններին տեղեկացրել ենք նրանց մահվան մասին: (…) Մահացածներից մեկն էթնիկ չինացի է, նա ԱՄՆ-ի քաղաքացի է»,- նշել է Գեն Շուանը հերթական ճեպազրույցի ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829