Փենյանն «աներեւակայելի» հարվածով է սպառնացել Վաշինգտոնին «ամենաչսպասված» պահին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհանգստություն է հայտնել Քիրկուկ քաղաքի շրջանում ստեղծված իրադրության կապակցությամբ, որտեղ սրվել են հակասությունները Բաղդադի կենտրոնական կառավարության եւ Քրդական ինքնավար շրջանի իշխանությունների միջեւ:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները կդառնան հանրակցության 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների հերթական երկօրյա հանդիպման գլխավոր թեման, որը հոկտեմբերի 19-ին բացվում է Բրյուսելում:
«1992թ. սկսված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացն այլևս տեղին չի թվում, քանի որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ֆրանսիան հակված են համարելու, որ այդ ձևաչափը չի աշխատում, երբ փորձում է կանխել բախումները, ինչպես, օրինակ, 2016թ. ապրիլի 2-5-ը տեղի ունեցած պատերազմի ժամանակ»:
«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգեցրած գործոններից շատերը ոչ միայն առկա են, այլեւ էլ ավելի են սրվել»:
Alphabet Inc. հոլդինգը, որի կազմի մեջ մտնում է Google ինտերնետ-ընկերությունը, ցանկանում են ապագայի քաղաք ստեղծել կանադական Տորոնտո քաղաքի շրջաններից մեկում:
Ցանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ տղամարդը հրաշքով փրկվել է իր ավտոմեքենայի վրա վերամբարձ կռունկի ընկնելուց հետո:
Ճապոնացի գյուտարար-խոհարար Յոկիտոմո Սիմոտային սուրճ է պատրաստել սխտորից, որի մեջ կոֆեին չկա:
«Ժնևյան հանդիպման ընթացքում նախագահներն ընդհանուր հարցեր են քննարկել, որոնք միշտ են քննարկում Ղարաբաղյան կարգավորման շրջանակում: Սենսացիաներ տեղի չունեցան, ծրագրում` ևս, համատեղ քննարկման կետեր ևս չկային: Սենսացիա կարող էր լինել այդ հանդիպումից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարվելը»:
Եվրամիության քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանում է իրենց երկրների անդամակցությունը ԵՄ-ին:
Աշխարհում 2016 թվականին թերսնուցվող մարդկանց թիվը հասել էր 815 միլիոնի, ինչը 38 միլիոնով ավելի է 2015 թվականի ցուցանիշից:
Մոլորակի 2,5 հազար միլիարդատերերի միագումար կարողությունը, որը գերազանցում է 7,7 տրիլիոն դոլարը, համադրելի է աշխարհի բոլոր երկրների չորս հինգերորդի համախառն ներքին արդյունքի հետ:
Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ մասնակցելու է 2018թ-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններին:
«Այս հանդիպումը փոխկապակցված էր Արևելյան գործընկերության գագաթաժողովի հետ, որի հռչակագրի վերջնական տարբերակի շուրջ դեռ բանակցություններ են գնում»:
Երբ եկավ ժամանակը գրանցվելու որպես 10-րդ դասարանի աշակերտ, ես գնացի տնօրենի աշխատասենյակ և ասացի նրան, որ ծնողներս ի վիճակի չեն վճարել իմ ուսման վարձը: Չնայած մեր դասարանի ամենալավ սովորող աշակերտն էի, սակայն ինձ տուն ուղարկեցին գումար չունենալու պատճառով… Սա շատ ցավալի էր այդ տարիքում, քանի որ սիրում էի դպրոցը և հուսահատորեն ցանկանում էի շարունակել ուսումս:
Ավելի վաղ, Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը նշել էր, որ պատրաստվում է ելույթ ունենալ հոկտեմբերի 26-ին կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում:
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Ժնևում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում հետընթաց գրանցվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր, շվեյցարացի վերլուծաբան Նիկոլաս Հայոսը՝ անդրադառնալով Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպմանը:
«Պետք է արձանագրենք, որ Ռուսաստանը չի ցանկանում Ադրբեջանին կորցնել, մեզ համարելով ռազմավարական դաշնակից՝ նա դեմ չի լինի, որ Ադրբեջանը հայտնվի իր գրպանում»,- այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Ամերիկացիների գրեթե կեսն (46 տոկոսը) այն կարծիքին Է, որ հանգուցային ԶԼՄ-ները հորինված պատմություններ են հրապարակում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա վարչակազմի մասին:
Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) նոր նախագահ է ընտրվել Մեքսիկայի ներկայացուցիչ Գաբրիելա Կուեւաս Բարոնը:
Կատալոնիան կշարունակի ձգտել անկախության նույնիսկ իսպանական կառավարության կողմից տարածաշրջանի ինքնավար կարգավիճակի կասեցման դեպքում:
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը դուրս չի գա միջուկային գործարքից, քանի դեռ դա չեն արել համաձայնագրի մյուս կողմերը
Իսպանիայի կառավարությունը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը նախատեսում է Կատալոնիայի ինքնավար կարգավիճակի կասեցման հնարավորություն, եթե Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը չհրաժարվի անկախության հռչակման գաղափարից:
«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները մտադիր են Ուկրաինայում իշխանությունը զավթել ամեն գնով:
Առնվազն 45 մարդ է զոհվել Պորտուգալիայի կենտրոնական եւ հյուսիսային մասերը եւ Իսպանիայի Գալիսիայի ինքնավար հանրակցության հյուսիս-արեւմուտքը ճարակած հրդեհների հետեւանքով:
Չինաստանի կոմունիստական կուսակցությունը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել համաշխարհային կարգի պահպանման համար եւ մտադիր է ՉԺՀ-ն վերածել հզոր պետության:
Ամերիկացի հայտնի ֆինանսիստ եւ միլիարդատեր Ջորջ Սորոսը ավելի քան 18 մլրդ դոլար է փոխանցել Open Society Foundations («Բաց հասարակություն») հիմնադրամին:
Թուրքիան պետք է մնա ՆԱՏՕ-ում եւ շարունակի «դեպի Եվրոպա կողմնորոշված իր ուղին»:
Հոկտեմբերի 18-ին Պեկինում բացվել է աշխարհի ամենաբազմանդամ քաղաքական կուսակցության՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության հերթական 19-րդ համագումարը, որի արդյունքներով ընտրվելու է երկրի բարձրագույն ղեկավարության նոր կազմը եւ վերանայվելու է կուսակցության կանոնադրությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: