 
                        Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն համագործակցությունը ռազմական ոլորտում
 
                                    Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը մտադիր են շարունակել համագործակցությունը ռազմական ոլորտում եւ համատեղ զորավարժությունների անցկացումը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Որոշվել է, որ այդ համագործակցությունը շարունակվելու է: Դա կարեւոր իրադարձություն էր: Երեք երկրների կամքն ու վճռականությունն այն է, որ ապագայում շարունակվի այդ համագործակցությունը»,-ասել է դեսպանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        