COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբ է հայտնաբերվել Diamond Princess ճամփորդանավի եւս 34 ուղեւորների եւ նավում աշխատող կարանտինային ծառայության մեկ աշխատակցի մոտ, ճամփորդանավ, որը երկշաբաթյա կարանտինի է կանգնած Իոկոհամա նավահանգստում:
Դեմոկրատական կուսակցությունից ձեռնարկատեր Էնդրյու Յանգը հրաժարվել է ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավին հետագա մասնակցությունից։
ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը հաղթում է Նյու Հեմփշիրի նահանգում դեմոկրատների սկզբնական ընտրություններում (փրայմերիզում):
Իրաքի մայրաքաղաքում երկրորդ անգամ ձյուն է տեղացել վերջին 100 տարվա ընթացքում: Այդ մասին հայտնել են մերձավորարեւելյան ԶԼՄ-ները։ Վերջին մեկ դարում նման եղանակային երեւույթ Բաղդադում դիտվել է միայն 2008 թվականին: Նշվում է, որ Իրաքի հյուսիսում ձնատեղումը հազվադեպ երեւույթ չէ, հատկապես լեռնային տեղանքում, բայց Բաղդադում նման տեղումները խիստ հազվադեպ բան են: Տեղի բնակիչներն ակտիվորեն լուսանկարում են ձյունը […]
Չինաստանում COVID-19 վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 44,6 հազարը, 1113-ը մահացել են, առողջացել են 4740-ը: Փետրվարի 12-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն։
Չինաստանի որոշ ձեռնարկություններ, ներառյալ ավտոմեքենաներ, մանկական ապրանքներ, դեղագործական պատրաստուկներ արտադրողները, ձեռնամուխ են եղել բժշկական դիմակների արտադրության, որոնց պահանջարկը ՉԺՀ-ում չափազանց մեծ է նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի պայմաններում:
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից ապաքինվածների բաժինն արդեն հասել է 8,2 տոկոսի, ինչը վկայում է այն մասին, որ բուժումն սկսում է արդյունքներ տալ: Այդ մասին Պակինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենը։
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ավագ թոռը՝ Փիթեր Ֆիլիպսը, եւ նրա կինը՝ Օթեմը, հայտարարել են, որ բաժանվում են 12 տարվա ամուսնությունից հետո։
Արգենտինայի վճռաբեկ դատարանը բեկանել է մինչեւ կոռուպցիայի գործի քննության ավարտը պետության փոխնախագահ եւ նախկին ղեկավար Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների ձերբակալման անհրաժեշտության մասին որոշումը:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին աջակցության մակարդակը, որը հավակնում է Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվել նախագահի այս տարվա ընտրություններում, ամբողջ երկրում նվազել է մինչեւ 17 տոկոս Այովայի նահանգում կուսակցական ակտիվիստների՝ նրա համար անհաջող ժողովներից (քոկուսներից) հետո:
Հոնկոնգցի ականավոր համաճարակաբան Գեբրիել Լյանը կարծիք է հայտնել, որ Երկիր մոլորակի բնակչության երկու երրորդը կարող է նոր կորոնավիրուսով վարակման սպառնալիքի տակ հայտնվել, եթե այն չհաջողվի վերահսկողության տակ առնել։
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև խաղաղություն հնարավոր է, և Պաղեստինը հավատարիմ է խաղաղությանը հասնելու նպատակին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՊՀ մասնակից պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների հետ հանդիպմանը քննարկել է միավորման երկրների միջև փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Իտալացի կարաբինավորները փետրվարի 11-ի առավոտյան կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ընդգրկուն գործողություն են անցկացրել Հռոմում՝ ձերբակալելով 38 մարդու։
«Ֆիանա ֆոյլ» ընդդիմադիր լիբերալ կուսակցությունը վաղաժամկետ ընտրությունների արդյունքներով ստացել է խորհրդարանական մեծամասնություն մեկ ձայնի գերակշռությամբ: Փետրվարի 8-ին Իռլանդիայում կայացած ընտրությունների ձայների հաշվման ամփոփիչ արդյունքները փետվրարի 11-ին հայտնել է RTE ազգային հեռուստաալիքը։ «Ֆիանա ֆոյլն» ստացել է 160 խորհրդարանական մանդատներից 38-ը, «Շին ֆեյն» նացիոնալ-հանրապետական կուսակցությունը՝ 37: Ներկայում կառավարող «Ֆինե գել» պահպանողական կուսակցությունն ապահովել է 35 մանդատ՝ զիջելով […]
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավիահաղորդակցության վերսկսման մասին կարելի կլինի խոսել Թբիլիսիի ռուսատյացության արշավի դադարեցումից եւ ռուսաստանցիների անվտանգության համար որեւիցե սպառնալիքի վերացումից հետո:
Ամբողջ Չինաստանից ավելի քան 20 հազար բժիշկ է ժամանել Հուբեյի նահանգ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման դեմ պայքարելու համար: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդի հայտարարության մեջ։
Անկարգությունների դեմ պայքարի ոստիկանական կազմավորումները փետրվարի 11-ին ջրանետներ են կիրառել բողոքի շարժման ակտիվիստների դեմ, որոնք հավաքվել են Բեյրութի կենտրոնում:
Ճապոնիայում ձեռնամուխ են եղել տարեցների եւ խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց տարհանմանը Diamond Princess ճամփորդանավից, որը կարանտինի մեջ է կորոնավիրուսի պատճառով:
Հորդառատ անձրեւները, որոնք փետրվարի 9-ի երեկոյան համատարած սկսվել են Բրազիլիայի ամենամեծ բնակչությունն ունեցող քաղաքում՝ Սան Պաուլուում, հանգեցրել են հեղեղումների փողոցներում եւ սողանքների, հաղորդել է Բրազիլիայի G1 պորտալը։
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում առնվազն հինգ մարդ է զոհվել, եւս 11-ը՝ տուժել համալսարանի շենքի մերձակայքում իրականացված պայթյունի հետեւանքով:
Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 108-ով, ընդհանուր առմամբ մահացել է 1 016 մարդ, գրեթե 4 հազար հոգի ապաքինվել է: Ինչպես նշված է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի կայքում փետրվարի 11-ին զետեղված հաղորդագրության մեջ, Չինաստանում վարակման դեպքերի թիվը գերազանցել է 42,6 հազարը:
Տայվանում հեռուստասերիալներից եւ ֆիլմերից սկսել են կտրել-հանել համբույրների եւ այլ ինտիմ պահերի տեսարանները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար, ինչպես նաեւ սահմանափակել այդ էպիզոդները նկարահանումների ժամանակ:
Հնդկական օվկիանոսում ֆրանսիական Ռեյունյոն կղզու հարավարեւելյան մասում փետրվարի 10-ին սկսվել է Պիտոն դե լա Ֆուռնեզ հրաբխի ժայթքումը:
Չինաստանում հատուկ հավելված են գործարկել կորոնավիրուսով վարակվածների հետ հնարավոր շփումն ստուգելու համար. յուրաքանչյուրն, ով անհանգստանում է, թե կարող է ինչ-որ տեղ վիրուսով վարակված լինել, կարող է ստուգել, թե վարակման դեպքեր արձանագրվել են արդյոք այդ շենքում, գնացքում, ինքնաթիռում կամ ավտոբուսում, որոնցով ինքը ճամփորդել է վերջին 14 օրը։
Կորեայի Հանրապետության ղեկավար Մուն Չժե Ինը հայրենական ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» (2019 թ.) կինոֆիլմին շնորհավորել է «Օսկար» մրցանակ ստանալու կապակցությամբ:
Նոր չինական կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համար առավելագույն ինկուբացիոն շրջանը՝ այսինքն՝ վարակումից մինչեւ հիվանդության ախտանիշների դրսեւորումը, կարող է հասնել 24 օրվա:
Չինաստանի 300-ից ավելի ընկերություններ կորոնավիրուսի բռնկման ազդեցությունը մեղմելու եւ մարդասիրական նախագծեր իրականացնելու համար 8,2 մլրդ դոլար գումարի վարկեր են խնդրել բանկերից:
Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերը կուսակցության նախագահությանը հայտարարել է, որ մտադիր չէ կանցլերի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել 2021 թվականին Գերմանիայի հաջորդ խորհրդարանական ընտրություններում:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը փետրվարի 10-ին բժշկական պաշտպանիչ դիմակով հատուկ տեսչական այցելություն է կատարել Պեկինում՝ ստուգելու նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման կանխարգելման եւ հսկողության միջոցառումների իրագործումը: