Հունիսի 7-ից հետո իշխանության ճգնաժամը խորացել է, Նիկոլի ջղաձիգ վարքագիծն այդ է վկայում․ Սուրեն Սուրենյանց

Տարակուսելի է, երբ ընդդիմադիր առաջնորդները կամ գործիչները հուլիսի 4-ը չոր սահմանագծային օր են համարում։ Եթե նույնիսկ հուլիսի 4-ին ինչ-որ մասնակի հրաշք լինի, միևնույն է՝ դա մեծ հաշվով ոչինչ չի փոխելու, չնայած այդ փոքր հրաշքներն էլ ակնհայտորեն չեն լինելու, անգամ մանդատների վերաբաշխում չի լինելու։ ՔՊ-ն նույնիսկ ձևական զսպվածություն չդրսևորեց՝ սպասելու, մինչև մանդատները բաշխվեն։ Արդեն իրար մեջ պաշտոններ են բաժանում, ֆիլտրումներ են անում, ոմանց առաջ են մղում։ 168TV«#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Եվրահանձնաժողովի նախագահն էր Հայաստանում, և նա այստեղի «ուժեղ ժողովրդավարությունն» էր ողջունում։ Սա քարտ-բլանշ է, և այս արևմտյան պսևդոժողովրդավարական ծափերի ներքո Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ավտորիտարիզմ է հաստատում։ Սա դրա բարձրագույն մակարդակն է՝ կայուն ավտորիտարիզմ, իսկ ավտորիտարիզմ կա հեղափոխությունից ի վեր։

Մի կողմից՝ մենք խոսում ենք իշխանության ամենաթողության, հղփացածության և սանձարձակության մասին, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ այս ընտրություններում իշխանության ճգնաժամն էլ չի հաղթահարվել, ավելին՝ խորացել է։ Այդ մասին են խոսում թե՛ Նիկոլ Փաշինյանի ջղաձիգ վարքագիծն ու հռետորաբանությունը, թե՛ այն արտաքին ու ներքին մարտահրավերների համախումբը, որը հնարավոր չէ այլ բառով կոչել, քան ճգնաժամ»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

Կարդացեք նաև

«Ընդդիմադիր առաջնորդները, որոնք, բարեբախտաբար, ունեն և՛ մարդկային, և՛ կազմակերպչական, և՛ ֆինանսական ռեսուրսներ, պարտավոր են արդյունավետ քաղաքական համակարգեր ձևավորել։ Ընդդիմադիր հիմնական միավորումները, բացառությամբ, թերևս, «Հայաստան» դաշինքի, որը քիչ թե շատ քաղաքական համակարգ է, քաղաքական կայուն համակարգեր չեն, ավելի շուտ նախընտրական միավորումներ են, որոնք նախընտրական գործընթացի ավարտից հետո ոչ ակտուալ են դառնում, կամ էլ պիտի վերափոխվեն լուրջ քաղաքական գործիքների և համակարգերի։ Հակառակ դեպքում մի քանի ամիս հետո ստիպված կլինենք խոսել ընդդիմության ձախողումների մասին, նույնիսկ, եթե իշխանության ճգնաժամն ակնառու է»,- նշեց քաղաքական գործիչը:

Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ 2։15-ին, երբ հնչում էր Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը հաղթող ինքնահռչակվելու մասին, այդ պահին Երևանի տեղամասերի մեծամասնությունում հաշվարկը շարունակվում էր, այսինքն՝ իր վստահված անձինք որևէ կերպ չէին կարող իրեն տեղեկացրած լինել իբր համոզիչ հաղթանակի մասին. «Սա իշխանության ուզուրպացիա է։ Բայց այս ընդդիմությունը, ցավոք սրտի, հեղափոխական չէ իր բնույթով։ Բացի այդ, քաղաքական կայուն համակարգեր չէին հասցրել ձևավորել, դա, թերևս, ընդդիմության գլխավոր բացթողումն է։ Եվ հունիսի 7-ն այդ իրականությունը ցավալիորեն արտացոլեց»:

«Ավտորիտարիզմն ահագնանում է, թիրախային ձերբակալություններ են տեղի ունենում, բոլոր ուղղություններով են աշխատում։ Մտքի գործիչների կամ կուսակցությունների ղեկավարների են ձերբակալում՝ Չալաբյան, Թևանյան։ Պարզ է, որ կաթվածահար են անում միանգամից մի քանի քաղաքական ինստիտուտներ, և որքան էլ այդ քաղաքական ուժերում այլ գործիչներ կան, այնուամենայնիվ, առաջնորդի կամ առաջատարի դերակատարությունը միանգամայն այլ է»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031