Թուրքիան 1.37 մլն տոննա ծովամթերք է արտադրել

Թուրքիայի ձկնաբուծության և ջրային կուլտուրաների ոլորտում արձանագրվել է հանրապետության պատմության ամենաբարձր ցուցանիշը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարության ձկնաբուծության և ջրային արտադրանքի գլխավոր տնօրեն Թուրգայ Թյուրքյըլմազը հայտարարել է, որ 2025-ին արտադրվել է ռեկորդային՝ 1.37 մլն տոննա ծովամթերք, ինչի շնորհիվ ապահովվել է 2.3 մլրդ դոլարի արտահանում և 1.9 մլրդ դոլարի արտաքին առևտրի ավելցուկ։

Արձանագրված աճը հիմնականում պայմանավորված է արհեստական բուծման ծավալների կտրուկ ընդլայնմամբ, որին բաժին է ընկել ընդհանուր արտադրության շուրջ 60%-ը՝ մոտ 630.000 տոննա: Արդյունքում Թուրքիան արհեստական բուծման ծավալներով զբաղեցրել է 1-ին տեղը Եվրոպայում, իսկ Դորադո և Սիբաս ձկնատեսակների բուծման տեսանկյունից դարձել է առաջատարն աշխարհում:

Ընդլայնվել է նաև արտահանման աշխարհագրությունը. թուրքական ձկնամթերքը մատակարարվել է աշխարհի շուրջ 100 երկիր, այդ թվում՝ Եվրամիության երկրներ, որտեղ միայն թուրքական սաղմոնի վաճառքից ստացվել է 500 մլն դոլարի հասույթ։ 2028-ին նախատեսվում է ձկնամթերքի արտահանման ծավալները հասցնել 3 մլրդ դոլարի, իսկ ընդհանուր արտադրությունը՝ 1.250 մլն տոննայի։

Բացի այդ, Թուրքիան պատրաստվում է համաշխարհային շուկա դուրս գալ նաև «Թուրքական խավիար» նոր բրենդով, ինչի համար ներկայումս 12 գործարանում ակտիվորեն իրականացվում է թառափի բուծում։ Ծրագրի վերջնական նպատակն է խավիարի արտադրությունը հասցնել 100 տոննայի՝ երկրի տնտեսությանն ապահովելով ևս 100 մլն դոլարի հավելյալ եկամուտ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031