Բաժիններ՝

Diamond Princess նավում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 130-ի. TBS

Ճապոնիայի ափերի մոտ Diamond Princess կարանտինային նավում փետրվարի 10-ին նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 60-ով եւ հասել 130-ի, ինչի մասին հայտնել է TBS հեռուստաալիքը։

Նախօրյակին կարծում էին, թե ընդամենը 70 ուղեւոր եւ անձնակազմի անդամ է հիվանդացել՝ ճամփորդանավում գտնվող գրեթե 3700 հոգուց: Կարանտինն սկսզբնապես նշվել էր մինչեւ փետրվարի 19-ը, սակայն, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, կարող է երկարաձգվել:

Ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը հայտնել է, որ ճամփորդանավի ուղեւորները կարող են ճանապարհորդության հետ կապված ծախսերի լրիվ փոխհատուցում ստանալ:

Ինչպես Princess Cruises ծովային ճամփորդական ընկերությունը փետրվարի 10-ին հաղորդել է իր կայքում, խոսքը վերաբերում է այն միջոցների հատուցմանը, որոնք ծախսվել են ավիատոմսերի, տաքսու, «սինկանսեն» արագընթաց գնացքների, Ճապոնիայում ծովային ճամփորդությունից առաջ եւ հետո հյուրանոցներում բնակվելու, ինչպես նաեւ այն քաղաքներում էքսկուրսիաների համար, որտեղ զբոսաշրջիկները կարողացել են իջնել ափ: Բացի դրանից, ընկերությունը մտադիր է բոլոր ուղեւորներին տրամադրել հանրանավով հաջորդ ուղեւորության զեղչ ներկայիս ճամփորդության 100 տոկոսի չափով: Անհատական նամակները՝ Princess Cruises-ի առաջարկության մանրամասների պարզաբանումներով կուղարկվեն յուրաքանչյուր նավախցիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս