Ճապոնիայում ծերերին և հիվանդներին տարհանում են Diamond Princess հանրանավից
Ճապոնիայում ձեռնամուխ են եղել տարեցների եւ խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց տարհանմանը Diamond Princess ճամփորդանավից, որը կարանտինի մեջ է կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հաղորդել է Asahi հեռուստատեսությունը։ Մարդկանց ստույգ թիվը, որոնց կարող են տարհանել, չի ճշտվում:
Այդ որոշումը կապված է այն բանի հետ, որ այդ կատեգորիաների մարդիկ առավել մեծ չափով են ենթակա կորոնավիրուսով վարակման: Բացի դրանից, նրանցից շատերն սկսել են սթրես ապրել փակ տարածությունում երկար մնալու պատճառով: Նավի ուղեւորների շուրջ 80 տոկոսը 60-ից բարձր տարիքի են: Նրանցից 215-ն 80-ն անց է, իսկ 11-ի տարիքը գերազանցում է 90-ը: Diamond Princess նավում գտնվում է շուրջ 3,7 հազար մարդ 50 երկրից: Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության տվյալներով՝ հանրանավում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն այժմ կազմում է 135: Բոլոր հիանդացածները տարհանվել են հանրանավից եւ տեղավորվել Կանագավայի պրեֆեկտուրայի հիվանդանոցներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: