Համոզված եմ, որ մեր փաստարկները համոզիչ էին, որոշ ժամանակ կանցնի, կպարզենք՝ ինչ հանգամանքներ էին ազդել այս որոշման կայացման վրա․ Արամ Օրբելյան
Համոզված եմ, որ մեր փաստարկները համոզիչ էին, որոշ ժամանակ կանցնի, կպարզենք՝ ինչ հանգամանքներ էին ազդել այս որոշման կայացման վրա: Այս մասին ասել է ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
«Այս բողոքարկումը որակապես տարբերվում է մյուս բողոքարկումներից ոչ թե այն պատճառով, որ նախորդ բողոքարկողները վատ էին բողոքարկել, այլ քանի որ այս դեպքում մենք ունեինք ունիկալ մի իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ ընդունած որոշումներից»:
Ըստ նրա՝ դատական նիստի շրջանակներում ներկայացված ապացույցների, նյութերի ուսումնասիրությամբ ակնհայտ էր, որ պետք է առնվազն ԲՀԿ-ն ստանար մանդատները։

